Saturday, 06 06 2026
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

Վանոյին հանգիստ թողեք

Aravot.am-ը ներկայացնում է Վասակ Դարբինյանի հոդվածը Վանո Սիրադեղյանի անվան շուրջ ծավալվող խոսակցություններին:

Ամռան այս տապին Վանո Սիրադեղյանի անվան շուրջ ծավալվող խոսակցությունների ձնագունդը օրեցօր մեծանում է, և այդ ձնագնդի մեջ օրեցօր ավելանում է ցեխի չափաբաժինը:

Վանոյի վերադարձի համար ստորագրահավաքին միացել եմ նախաձեռնության կարծեմ երկրորդ օրը, բանավոր համաձայնությամբ, արձագանքելով հարցին՝ ուզո՞ւմ ես Վանոն վերադառնա, միամտաբար ենթադրելով, թե սպառված պիտի լինեն թույնն ու ատելությունը, որոնք ադմինիստրացիայի կարգադրությամբ սրսկվում էին փակ տիպի հոգեբուժարանի վերածված երկրի քաղաքացիների երակների մեջ: Ի վերջո, որքան էլ նպատակասլաց է եղել հասարակական գիտակցությունը մշուշելու ջանքը, լուսավոր կետ պիտի մնար գոնե հիշողության մեջ:

Բայց հիշողության լուսավոր կետերից կեղտաջրերը չեն պարզվում: Մշուշը չի ցրվում: Բթամտությունը չի նահանջում: Քինախնդրությունը չի նվազում:

Համարել և համարում եմ, որ Վանոյի բացակայությունը նրա անհամատեղելիությունն է մարտնչող տգիտության հետ, նրա համակեցության բացառումն է իրեն շրջապատած գյադաների հետ: Հավատացել և հավատում եմ, որ մի օր, այնուամենայնիվ, կսպառվի գյադաների ժամանակը: Բայց չկա ավելի հեղհեղուկ բան, քան ժամանակի ընկալումը, քան բուն ժամանակը:

Ինչո՞ւ ուրեմն, հատկապես հիմա, հատկապես ամռան այս տապին գոյացավ Վանոյի անվան շուրջ ծավալվող խոսակցությունների ձնագունդը:

Չեմ կարծում, թե նախաձեռնող(ներ)ը դա արեցին, որ լրագրողներից ամենախելոքը փոխոստիկանապետ Հունանին հարցնի, թե ինչ կլինի, եթե Սիրադեղյանը վերադառնա, ու փոխոստիկանապետն էլ անհողդող պատասխանի՝ կձերբակալվի:

Չեմ կարծում, թե նրանք դա արեցին, որ ի հայտ գան գյադաների նորանոր խմբաքանակներ. ի՜նչ հրաշալի առիթ է մատուցվել սկուտեղի վրա՝ Վանոյի դեմ բազմապատկված եռանդով թույն արտաշնչելու, արյան հոտ առած գիշատիչների կռնչյունով ի մի գալու:

Անգամ չեմ կարծում, թե այլ տարբերակ չունեին Վանոյի ու Վազգենի կատարմամբ «ուրիշի կոկոն վարդի» և «իմ պառավ յարի» մասին երգը համացանցում տեղադրելու:

Իբրև այս ամենի հետևանք՝ գրեթե 15 տարի զսպված սիրո բացատրություններով ֆեյսբուքի անծայրածիր տիրույթները ողողելու, Վանոյի հակառակորդներին կեղծանուններով ճանաչելու և արժանի հակահարված հասցնելու, վերջիններիս լկտի հարձակումներին դիմակայելու…

Անշուշտ, սրան չէին ձգտում ստորագրահավաք նախաձեռնողները. նրանց նպատակը շատ ավելի վեհ է. Հայաստան վերադարձնել Վանո Սիրադեղյանին:

Դժվարանում եմ ասել՝ գուշակո՞ւմ էին արդյոք այս առաքելության ազնիվ նվիրյալները այսպիսի շարունակություն, բայց փաստ է, որ ինչ-որ պահից բացվեց պայքարի երկրորդ ճակատը. պայքար ոչ միայն հանուն Վանոյի, այլև Վանոյի դեմ աննահանջ մոլեգնությամբ հանդես գալու պատեհությունը գտածների:

Չէինք հասցրել ուշքի գալ վանոյասերների և վանոյատյացների փոխհրաձգության սաստկությունից, երբ, ինչպես ամպրոպը պարզ երկնքում, բացվեց պայքարի երրորդ ճակատը: Մատուցված կո՞ւտը կերան, թե՞ քուջուջ անելով՝ ուղղակի իրար դեմ հայտնվեցին երբեմնի համախոհները, Վանոյի երբեմնի զինակիցները: Մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի համար յուրովի թանկ է Վանոն: Հանգամանքների բերումով այժմ նրանք տարբեր թիմերում են, այժմ տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում այն ամենը, ինչ կատարվում կամ չի կատարվում:

Բայց չխտացնեմ գույները, յուղ չլցնեմ կրակի վրա՝ ինչ-որ տեղ սա գուցեև բնական է. նրանք հո հավերժ հավատարմության երդում չեն տվել իրար, ինչ է թե՝ ժամանակին եղել են գաղափարակիցներ: Ի վերջո, յուրաքանչյուրն ազատ է իր գործողություններում, յուրաքանչյուրը պատասխան է տալիս իր խղճի առջև, և յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրել իր ճանապարհը: Նրանցից ոչ ոք, անկեղծ խոստովանեմ, այս պատմության մեջ ինձ բացարձակապես չի մտահոգում:

Ինձ մտահոգում է ահա թե ինչ. Վանոն լույս աշխարհ է եկել ոչ ամենևին նրա համար, որ վտարանդիի կարգավիճակում մանրադրամ դարձնեք ձեր էժանագին սակարկումներում: Մտահոգում է, որ հայ հասարակության սերուցքը 15 տարի դանթել էր, այնինչ հայ հասարակության թերմացքը խնամքով կենսունակ է պահել թշնամությունը Վանոյի հանդեպ: 15 տարի անց հայ հասարակության սերուցքը, ահա, զարթնել է նիրհից՝ ասես այդ թշնամությունը բորբոքելու: Իր տողերն են. «Թշնամությունը կարող է գիտակցված լինել, կարող է՝ ոչ: Դրանից հետևանքի ահավորությունը չի նվազում: Ավելին՝ չգիտակցված թշնամությունը ատելությունը վերածում է անասնական մոլուցքի, որից փրկություն չունի լավը, ողջախոհը, բանականը…»:

Մեզնից լավը, ողջախոհն ու բանականը Վանոն է, և գիտակցված կամ չգիտակցված թշնամությունից, որը եկավ փոխարինելու Վանոյին իբր վերադարձնելու ազնիվ մղումին, դարձյալ Վանոն է տուժում: Եթե ինչ-ինչ հաշիվներ ունեք իրար հետ, պարզեք կամ մաքրեք դրանք առանց Վանոյի անունը ձեր հավակնություններին ծառայեցնելու: Եթե կարիք եք զգում ինքնահաստատման, ապավինեք ոչ թե Վանոյին, այլ ձեզ: Եթե խեղդվում եք, բայց փրփուրներ չեք գտնում՝ կառչելու, մի փորձեք կառչել Վանոյից: Նա ձեր կողքին չէ: Հեռու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում