Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ֆուտբոլային ընտրանու նախկին կապիտան Կախա Կալաձեն կասկածվում է կանխիկ գումարով կասկածելի օպերացիաների ու ապօրինի եկամուտների օրինականացման մեջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի դատախազությունը:
Կալաձեն, ով այս տարի է ավարտել իր մարզական կարիերան, ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդներից մեկն է: Դատախազության հաղորդմամբ՝ կալանվել են Կալաձեի հաշվիները, ինչն արվել է կասկածելի օպերացիաների հետաքննման ընթացքում:
Դատախազության տվյալներով՝ Կախա Կալաձեի բանկային հաշիվների վրա փոխանցվել է մոտ 6 միլիոն դոլար: Սակայն դրանից կարճ ժամանակ անց այդ հաշիվներից գրանցվել է կանխիկի խոշոր արտահոսք, ինչը Վրաստանի օրենսդրությամբ ու միջազգային չափորոշիչներով ճանաչվել է որպես կասկածելի: Միայն վերջին մի քանի ամիսներին Կալաձեի բանկային հաշիվներից հանվել է մոտ 1.6 միլիոն լարի:











































