Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 1-ը ելույթ է ունենում Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում:
Մրցաշարին մասնակցում են 83 շախմատիստներ, այդ թվում` 15 գրոսմայստերներ:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում 2 հնարավորից վաստակել է 2 միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: