Իսպանիայի Օլիմպիական հավաքականի հարձակվող Խուան Մատան իր դժգոհությունն է հայտնել՝ կապված վերջին հանդիպման հետ, որում Իսպանիայի՝ մինչև 23 տարեկանների հավաքականը պարտություն է կրել՝ 0-1 հաշվով զիջելով Ճապոնիայի՝ մինչև 23 տարեկանների ընտրանուն:
«Հիմա արդեն մենք պարտավոր ենք հաղթել մյուս երկու խաղերը: Իսպանիան պարտավոր է բարելավել իր խաղն ու ավելի լավ խաղալ»,- AP-ն մեջբերում է Մատայի խոսքերը:






































