Ֆրանսիայի ազգային հավաքականի ու Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի կարծիքով՝ Գերմանիայի ազգային առաջնությունում իրենց գլխավոր մրցակիցը Դորտմունդի «Բորուսիա»-ն է, այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Ըստ ֆրանսիացու՝ անհրաժեշտ է հենց սկզբից կանգնեցնել «Բորուսիա»-ին, և դա անելու ամենահարմար առիթը, ըստ Ռիբերիի, երկու թիմերի միջև կայանալիք սուպերգավաթային խաղն է:
«Մեր ամբողջ թիմի համար շատ կարևոր է դառնալ Գերմանիայի ազգային առաջնության չեմպիոն: Մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ պարտություն կրել «Բորուսիա»-ի հետ խաղերում: «Բավարիա»-ն պիտի ցույց տա իր ուժը առաջիկա՝ Սուպեր գավաթի շրաջանակներում կայանալիք խաղում»:









































