Լեդի Գագան մարմնավորել է Ռոբերտ Ռոդրիգեսի «Մաչետեն սպանում է» ( Machete Kills) ֆիլմի կերպարներից մեկին: Այս մասին ռեժիսորն անձամբ է գրել Twitter-ում:
Երգչուհին իր բլոգում հաստատել է նախագծին մասնակցելու մասին տեղեկությունը: «Դա ճիշտ է, ես իմ դեբյուտը որպես դերասանուհի անում եմ Ռոդրիգեսի «Մաչետեն սպանում է» ֆիլմով: Ես ծայրահեղ հուզված եմ»,- գրել է Լեդի Գագան: Նրա մասնակցությամբ դրվագների նկարահանումներն արդեն ավարտվել են:
«Մաչետեն սպանում է» ֆիլմը 2010 թվականին թողարկված` Ռոդրիգեսի «Մաչետե» ֆիլմի շարունակությունն է: Նոր ֆիլմում, ինչպես և առաջին մասում, գլխավոր դերակատարը Դենի Տրեխոն է: Ֆիլմում նկարահանվում են նաև Միշել Ռոդրիգեսը, Էմբեր Հերդը, Չարլի Շինը և Մել Գիբսոնը:
Ֆիլմը նախատեսվում է վարձույթ թողնել 2013-ին: Նախագծի պրոդյուսերներից մեկը ռուս կինեմատոգրաֆիստ Ալեքսանդր Ռոդնյանսկին է: Նա կմասնակցի նաև ծրագրվող երրորդ մասի՝ «Մաչետեն կրկին սպանում է» ֆիլմի աշխատանքներին:








































