ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Կոտ դ’Իվուարում խաղաղապահական առաքելության ժամկետը երկարացնելու ուղղությամբ: Մանդատն ավելացվել է մեկ տարով՝ մինչև 2013թ. հուլիսի 31-ը:
Ընդ որում, ինչպես հաղորդում է Interfax-ը, խաղաղպահների թիվը կրճատվել է՝ հասնելով 8800-իʽ այդ թվում 192 դիտորդներ: Անվտանգությունը կապահովի շուրջ 1500 ոստիկան:
Հիշեցենք, որ հուլիսի 21-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ փախստականների ճամբարում 7 մարդ է սպանվել: Այդ ճամբարը գտնվում է ՄԱԿ-ի խաղաղպահների հսկողության տակ: Ըստ այդ տեղեկությանʽ ճամբարի վրա հարձակում են գործել շուրջ 300 զինված անձինք:
Վերջին տարիների ընթացքում Կոտ դ’Իվուարում միջէթնիկական խնդիրներ են առաջ գալիս: ՄԱԿ-ի ուժերը երկրում տեղակայվել են 2004թ. քաղաքացիական պատերազմից հետոʽ իրավիճակը կայունացնելու համար:











































