Wednesday, 08 05 2024
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին

Կթռչի՞, արդյոք, ԲՀԿ-ն կրակի վրայից

Փետրվարի 14-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերթական համագումարն է անցկացնելու: Դա լինելու է կուսակցության նախընտրական համագումարը:

Այսինքն` գրեթե միարժեք է, որ ԲՀԿ-ն փետրվարի 14-ի համագումարով որոշակի ազդակներ է հաղորդելու հանրությանն ու քաղաքական դաշտին, այդ թվում` իր կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ին, թե ինչպիսի վարքագիծ է ինքն ունենալու նախընտրական ժամանակաշրջանում, թե ինչպիսի ԲՀԿ հետ են գործ ունենալու: Այդ առումով առանցքային հարցերից մեկը, որ կա այդ համագումարին ընդառաջ, այն է, թե արդյոք «Բարգավաճ Հայաստանը» փետրվարի 12-ին կհայտարարի գալիք նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

Բազմաթիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ «Հանրապետականը» «Բարգավաճ Հայաստանին» վերջնագիր է ներկայացնում դրա հետ կապված: Այդ խոսակցությունները որոշակիորեն հաստատեց նաև Սերժ Սարգսյանը, ով նախորդ տարեվերջին ելույթ ունենալով ՀՀԿ 20-ամյակի հանդիսավոր միջոցառմանը, հայտարարեց, թե «բոլորիդ է հայտնի, որ ես երբեք որևէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավանդ` իմ գործընկերների հետ: Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օրինաչափ է, և հակառակը ենթադրել` պարզապես անտրամաբանական է»: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը փաստացի անտրամաբանական է որակում այն, որ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարում նախագահի ընտրությանն իրեն սատարելու մասին: Այդ դեպքում տրամաբանականն այն է, որ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից: Սակայն ԲՀԿ-ն հայտարարում է, որ չունի կոալիցիայից դուրս գալու մտադրություն: «Հանրապետականն» էլ կարծես թե հակված չէ նրան սադրել այդ քայլին:

Ըստ երևույթին ԲՀԿ և ՀՀԿ միջև որոշակի համաձայնություն է ձեռք բերվել այդ հարցում: Համաձայնությունը կարող է վերաբերել թե այն բանին, որ ԲՀԿ-ն նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարում է փետրվարի 14-ի համագումարի ընթացքում, և պետք չէ դրանից շուտ որևէ պահանջ ներկայացնել այդ առումով, կամ էլ համաձայնություն կա, որ «Բարգավաճ Հայաստանը» մինչև խորհրդարանի ընտրությունը չի հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Շատերը համարում են, որ ԲՀԿ-ն այդ առումով դիմադրում է, որովհետև մինչև հիմա այդպես էլ չի կողմնորոշվել, թե ի վերջո իր քաղաքական ռեսուրսը կամ գործոնն ո՞ւմ է ծառայեցնելու` Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին:

Բայց խնդիրն այստեղ, թերևս, բոլորովին այլ է: Ռոբերտ Քոչարյանի խնդիր եթե կա էլ, ապա այն շատ նվազ տեսանելի խնդիր է: ԲՀԿ համար հիմնականն այն է, որ ժամանակից շուտ հայտարարելով Սերժ Սարգսյանին սատարելու մասին, կուսակցությունը փաստացի զրկվելու է խորհրդարանի ընտրությանը մանևրի հնարավորությունից: Կարծում եմ` ԲՀԿ համար որևէ կասկած չկա, որ նախագահի հաջորդ ընտրությանը իշխանության թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանն ու նրան էլ պետք է լինելու սատարել: Ամբողջ հարցը այդ սատարման գնի մեջ է: Հետևաբար ինչքան Գագիկ Ծառուկյանը ուշ հայտարարի սատարելու մասին, Սերժ Սարգսյանն այնքան բարձր գին է ստիպված լինելու վճարել նրան դրա համար: Իսկ Գագիկ Ծառուկյանին այդ գինը պետք է, որովհետև հակառակ դեպքում առաջիկա ընտրական փուլը նրա համար կարող է դառնալ անկման սկիզբը: Այժմ ԲՀԿ-ն դեռ քիչ թե շատ գործոն է քաղաքական դաշտում:

Իհարկե, խոսքը հանրության շրջանում ԲՀԿ ունեցած ծանրակշիռ հեղինակության մասին չէ: Ասել, թե այդպիսի պաշար ԲՀԿ-ն չունի ընդհանրապես` սխալ կլինի: ԲՀԿ-ն, ի վերջո, դեռ ՕԵԿ չէ: Կա հանրության որոշակի հատված, որ ԲՀԿ ընտրազանգվածն է: Դրան է գումարվում նաև ԲՀԿ տնօրինած տնտեսական կապիտալը, և ստացվում է մի ուժ, որին իշխանությունն այժմ չի կարող հաշվի չառնել: Դա ԲՀԿ համար հնարավորություն է, որպեսզի խորհրդարանի ընտրությանը կարողանա որոշակիորեն ամուր դիրքերից խոսել ՀՀԿ հետ: Խորհրդարանի ընտրությունից առաջ Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարությունը չեզոքացնելու է այդ ուժը: Խորհրդարանի ընտրությունից առաջ սատարելով Սերժ Սարգսյանին, այսինքն` հայտարարելով դրա մասին, Գագիկ Ծառուկյանը իրեն զրկելու է ունեցած հանրային որոշակի աջակցությունից, քանի որ վկայելու է, որ իրականում ԲՀԿ-ն ՀՀԿ կցորդն է: Ահա թե ինչու Ծառուկյանի համար, մեղմ ասած, անցանկալի է խորհրդարանի ընտրությունից առաջ հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Դա նրան զրկելու է հանրության թեկուզ այն փոքր վարկից, որ ունի: Իսկ այդ դեպքում արդեն ԲՀԿ-ն վերածվում է ՕԵԿ-ի` մնալով ՀՀԿ լիակատար խնամքին: Այդ դեպքում ստացվում է, որ ՀՀԿ-ն պետք է ուժեղացնի ճնշումը ԲՀԿ վրա և պահանջի Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություն: Ինչո՞ւ նա չի անում այդ բանը: Այժմ դժվար է ասել: Գուցե անում է, և դա մենք կտեսնենք փետրվարի 14-ին, ինչն, իհարկե, ԲՀԿ համագումարը կվերածի այդ կուսակցության քաղաքական «հոգեհանգստի»: Բայց չի էլ բացառվում, որ ՀՀԿ-ն այդ ճնշումները կբանեցնի տարվա ընթացքում` ըստ ԲՀԿ պահվածքի:

Եթե «Բարգավաճ Հայաստանը» չհայտարարի սատարելու մասին, և միևնույն ժամանակ փորձի ընդդիմադիր խաղեր տալ, ապա չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը տարվա ընթացքում հարվածներ հասցնի ԲՀԿ-ին` մեղմ, հանդարտ, այդ կուսակցությունից զոհի կերպարանք չստեղծելով, քանի որ Հայաստանում այդ կերպարանքը սկսում է հանրային աջակցություն վայելել, ինչով ԲՀԿ-ն կարող է իսկապես գլխացավանք դառնալ ՀՀԿ համար: Իսկ մյուս կողմից էլ` առաջ է գալիս մեկ այլ հայտնի մոտեցում, որ իրականում ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն խաղում են, և Սերժ Սարգսյանն ամենևին էլ չի դնում մինչև խորհրդարանի ընտրություն հնարավորինս արագ իրեն սատարելու մասին հայտարարության պահանջ: Այդ խնդրին անդրադառնալու առիթ ունեցել եմ: Տեսականում դա չի բացառվում: Հավանական է` նույնիսկ գործնականում: Բայց արդյո՞ք Հայաստանի հասարակության քաղաքական գիտակցությունն այդքան ցածր մակարդակի վրա է, որ ներկայումս հնարավոր լինի այդպիսի խաղեր խաղալ հասարակության հետ: Արդյո՞ք 2008 թվականից հետո տեղի ունեցած մեծ շարժը լիովին հետ է վերադարձել ելման դիրք, և հանրությունը նորից կարող է կուլ տալ պարզունակ խայծերը: Եթե որևէ մեկը, այդ թվում իշխանությունը հավատում է դրան, ապա դա, թերևս, կարող է հավատացողի համար լինել շատ լուրջ քաղաքական սխալ, բացթողում:

Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանն ընդհանրապես չունի Գագիկ Ծառուկյանի սատարման կարիքը: Սատարում է` թող սատարի, չի սատարում` Աստված իր հետ: Հնարավոր է: Առավել ևս, որ Գագիկ Ծառուկյանն իր քաղաքական պահվածքով մինչ այժմ երբեք լրջորեն ցույց չի տվել, որ կարող է վճռականություն դրսևորել և դառնալ Սերժ Սարգսյանի, ոչ թե ՀՀԿ-ի, այլ Սերժ Սարգսյանի ընդդիմախոսը, գնալ իշխանական ուժի համար քաղաքական ոչ ստանդարտ քայլերի: Ի դեպ, այդ վճռականության բացակայությունն էլ վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործոն առաջիկա ընտրություններում չկա և թերևս չի էլ լինելու: Իհարկե, պետք չէ բացառել նաև, որ փետրվարի 14-ին ԲՀԿ-ն կարող է որոշակի վճռականություն ցուցաբերել, առավել ևս, որ համագումարը Տեառնընդառաջի` Տերընդեզի հաջորդ օրն է, և այդ օրը կերևա` արդյո՞ք ԲՀԿ-ն պատրաստ է կրակի վրայից թռչելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում