Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Toyota-ն կրկին խնդիրներ ունի իր արտադրած մեքենաների հետ

Associated Press գործակալությունը, հղում կատարելով ԱՄՆ տրանսպորտի նախարարության իր անանուն աղբյուրին, հայտնում է, որ ճապոնական Toyota Motor Corp. ընկերությունը ԱՄՆ կառավարությանը կվճարի ևս 32.4 մլն դոլար, քանի որ ամերիկյան իշխանություններին ժամանակին չի հայտնել իրենց մեքենաներում գազի սեղմակի անսարքության մասին: Այսպիսով, ընդհանուր տուգանքը, որն ընկերությունը վճարում է ԱՄՆ իշխանություններին կկազմի 50 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ 2010 մայիսի Toyota Motor Corp.-ը ամերիկյան կառավարությանը արդեն վճարել է 16.4 մլն դոլար: Չնայած Toyota ընկերությունը համաձայնել է վճարել ամբողջ տուգանքը չափով և չի բողոքարկել այն դատարանում, այնուամենայնիվ, ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Toyota-ն որևէ օրենք չի խախտել և համաձայնել է վճարել տուգանքը, քանի որ չի ցանկացել մտնել երկար դատական գործընթացների մեջ:
2010 մարտին ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը Toyota-ի ղեկավարությունից պահանջել էր այն բոլոր թղթերը, որոնք վերաբերում են մեքենաների զանգվածային հետկանչմանը, որպեսզի պարզի՝ արդյոք ընկերությունը օպերատիվ կերպո՞վ է մեքենաների տերերին տեղյակ պահել այդ խնդրի մասին: Տրանսպորտի նախարարությունում կարծում են, որ ընկերությունն արդեն 2009 թ. սեպտեմբերին իմացել է այդ խնդրի մասին, սակայն ավելի քան 4 ամիս ձգձգել է տեղեկատվության փոխանցումը իշխանություններին:
Վերոնշյալ դեֆեկտն ունեցող մեքենաների ընդհանուր քանակը, որոնք Toyota Motor ընկերությունը հետ է կանչել ամերիկյան և եվրոպական շուկաներից, 8.5 մլն մեքենա է: Մի քանի օր առաջ էլ Toyota-ն հետ է կանչել 1998-2010 թթ. արտադրված Sienna մակնիշի մեքենաները, քանի որ դրանք պահեստային անվադողի ամրացման խնդիրներ ունեն: Ընկերությունը նաև դադարեցրել է GX460 արտաճանապարհային մեքենաների վաճառքն ամբողջ աշխարհում այն նպատակով, որպեսզի իրականացնի այդ մեքենայի շրջապտույտի ժամանակ մեքենայի կայունության փորձարկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում