Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Պաշտոնական. Սերժ Սարգսյանն այցելել է «Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ»-ի բիզնես կենտրոնի նորակառույց մասնաշենք:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանում գտնվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամբողջական ծրագրային փաթեթներ և ծառայություններ առաջարկող «Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» (Սիներջի) ընկերության հայաստանյան մասնաճյուղի բիզնես կենտրոնի նորակառույց մասնաշենք: Հանրապետության ղեկավարը շրջել է ՏՏ ոլորտի տարածաշրջանային կենտրոն դարձած համալիրում, ծանոթացել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գրասենյակի պայմաններին, ընկերության ընթացիկ աշխատանքին և առաջիկա ծրագրերին:
«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» (Սիներջի) ընկերությունը հիմնվել է 1997 թ. ԱՄՆ Վիրջինիա նահանգում և գործունեություն է ծավալում Կենտրոնական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի մի շարք երկրներում:
Սիներջիի հայաստանյան մասնաճյուղը գործում է 1999 թվականից: Այն հիմնադրման պահին ուներ միայն 5 աշխատակից, սակայն տարիների ընթացքում ընդլայնվեց՝ այդ թիվը հասցնելով 120-ի: Վերջին տարիներին ընկերության գործունեության ընդլայնումը մի շարք ասիական, միջինարևելյան, արևելաեվրոպական և ԱՊՀ երկրներում անհրաժեշտություն էր առաջացրել Հայաստանում ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն, որը ոչ միայն կհանդիսանար այս երկրներին սպասարկող և այնտեղից ժամանած մասնագետների վերապատրաստման ուսումնական կենտրոն, այլև հնարավորություն կընձեռեր ընդլայնելու ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը` առկա 120 աշխատատեղին ավելացնելով ևս 250-ը: Ընկերության հենց այս մասնաճյուղում են մշակվում և աշխարհի շուրջ 30 երկրի պատվիրատուներին տրամադրվում Սիներջիի մեծ պահանջարկ ունեցող ծրագրային փաթեթները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում