Sunday, 12 05 2024
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին

Սասուն Միքայելյան. «Ես շատ շնորհակալ եմ ձեզանից, հրազդանցիներ»

«Սասուն» ջոկատի հրամանատար, ներկայում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը ավելի քան երկու շաբաթ շարունակ կրկին կտրուկ վատացել էր, և միայն նախօրեին է քաղբանտարկյալի առողջական վիճակը մի փոքր նորմալացել:
Սակայն գաղտնիք չէ, որ Միքայելյանի վիճակը պարբերաբար վատանում է` նա արյան ճնշման կտրուկ տատանումներ ու սուր գլխացավեր է ունենում: Մեր տեղեկություններով, ձերբակալության ընթացքում արդեն երկու անգան սրտի վիրահատություն տարած Սասուն Միքայելյանին, այս ամիս հնարավոր է` նորից տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց` համակարգչային տոմոգրաֆիա հետազոտություն կատարելու համար: Իսկ մինչ քաղբանտարկյալը, արդեն ավելի քան երկու տարի անազատության մեջ գտնվելով, առողջական լուրջ խնդիրներ ունի, ընդդիմությունը շարունակում է պայքարել քաղբանտարկյալների ազատության համար, իշխանություններն էլ շարունակում են վրեժխնդիր լինել նրանից:
Ինչպես հայտնի է, կառավարությունը վերջերս որոշում էր ընդունելԿոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին, ինչի արդյունքում այդ հողատարածքները պետք է տրվեն Արա Աբրահամյանի եղբորը` Գագիկ Աբրահամյանին, և ինչ-որ արաբ շեյխի, ովքեր այդտեղ ջրերի գործարան են ուզում կառուցել` շուրջ 135 բնակիչների զրկելով իրենց սեփականությունից: Բայց այդ պատմության ողջ մեխն այն է, որ սեփականատեր բնակիչների մեջ է նաև քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ով, ինչպես հայտնի է, այդ վայրում մտադիր է կառուցել մինի հիդրոէլեկտրակայան, որի համար ունի կառավարության (տրամադրված վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից) հատուկ որոշումը և արդեն իրականացրել է որոշ տեխնիկական աշխատանքներ: Չհամակերպվելով կառավարության որոշման հետ` հրազդանցիները արդեն երկու անգամ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ` շեշտելով, որ իշխանությունները փորձում են օգտվել Սասուն Միքայելյանի անազատության մեջ գտնվելուց և խլել իրենցից այդ հողերը, քանի որ շատ լավ են հասկանում, որ եթե Միքայելյանը ազատության մեջ լիներ, նրանց ուղղակի թույլ չէր տա աչք գցել այդ հողերի վրա: Սակայն, բացի այդ ցույցերից, հրազդանցիները տարատեսակ այլ ձևերով էլ են պայքարում Սասուն Միքայելյանի ազատության համար: Վերջին անգամ հրազդանցիները իրենց հայրենակից քաղբանտարկյալի համար փողոց էին դուրս եկել օրեր առաջ, երբ Հայ ազգային կոնգրեսը Վանատուրում (և Հայաստանի երեք այլ քաղաքներում ևս) բողոքի ակցիա էր կազմակերպել` ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Հարյուրավոր հրազդանցիներ այդ օրը հավաքվել էին ակցիայի անցկացման վայրում և պահանջում էին, որպեսզի իշխանությունները ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին: Ի պատասխան հրազդանցիների այս նվիրված պայքարի` քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը մեր թերթի միջոցով բանտից իր շնորհակալական խոսքն է ուղղել հրազդանցիներին: «Ես շատ շնորհակալ եմ ձեզանից, հրազդանցիներ, շնորհակալ եմ ձեր պայքարի համար, որ չեք կոտրվում: Ձեր այդ պահվածքը մեր ընդհանուր ապագայի համար է, մեր ազգի, մեր ժողովրդի ապագայի համար է: Ես շնորհակալ եմ հրազդանցիներից, որ գիտակցում եք և գիտակցաբար պայքարում եք: Ամբողջ հայ ազգն է գիտակցում, թե ինչ է կատարվում, բայց ով շատ ավելի ըմբոստ է, նա է պայքարում այս ամենի համար», – ասված է քաղբանտարկյալի` հրազդանցիներին ուղղված նամակում: Միքայելյանը մեր թերթի միջոցով նաև անդրադարձել է նշված հողատարածքների հարցին: «Ով էլ ուզում է լինի, այդ հողը չեմ տա ոչ մեկին. շեյխ է, շեյխ չի, դա ինձ չի հետաքրքրում, կառավարությունն է այդ հողը մեզ հատկացրել, ասել են` կպահես, ես էլ պարտավոր եմ պահել», – գրել է Սասուն Միքայելյանը:
Ի դեպ, վերջին նախագահական ընտրությունների ժամանակ հենց Սասուն Միքայելյանն էր համակարգում ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբը: Սասուն Միքայելյանի ձերբակալությունից հետո այդ գործը ստանձնել է նրա ընկեր Մեսրոպ Մեսրոպյանը: Վերջինս մեր թերթի միջոցով իր և հրազդանցիների խոսքն ուղղեց Սասուն Միքայելյանին` նշելով, որ հրազդանցիները առաջին հերթին Սասունին համբերություն և առողջություն են ցանկանում: «Մենք ճանապարհի դեռ ընդամենը կեսն ենք անցել, առաջիկայում մեր պայքարը վստահ շարունակվելու է` մինչև հաղթական ավարտ, իսկ Սասունի նման առաջնորդի, Սասունի նման լավ ընկերոջ հետ այդ ճանապարհը մենք ավելի հեշտ և ավելի նպատակային կանցնենք: Վստահ ենք, որ այսպես երկար չի շարունակվի, և իշխանությունները վերջապես կհասկանան, որ մարդկանց պատանդ պահելով ո՛չ քաղաքական խնդիրներ են լուծում, ո՛չ էլ քաղաքականություն են կառուցում տարածաշրջանում: Վստահ ենք նաև, որ շուտով տղաներին բաց կթողնեն, իսկ դրա հետ մեկտեղ մենք մեր պայքարը կշարունակենք: Եվ այն, ինչի համար սրանից երկու-երեք տարի առաջ Սասունի գլխավորությամբ գնացինք Ազատության հրապարակ, որտեղ ժողովուրդն էր հավաքվել, ականջալուր եղանք ժողովրդի ձայնին, այդ պահանջներն ու նպատակները անպայման իրականություն ենք դարձնելու», – փոխանցեց Մեսրոպյանը:
Նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանն էլ մեզ հետ զրույցում Սասուն Միքայելյանին փոխանցեց, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ տղաներին էլ հանցագործ են կոչում, նրանց ազատ արձակումից հետո ընկնելու են իրենց ոտքերը: «Շուտով Սասունը, Նիկոլը, Արամը, Հարութը, մեր մյուս քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ, իսկ այն մարդիկ, ովքեր նրանց հանցագործներ են համարել` պիտի իմանան, որ իրական հանցագործները իրենք են. ռաֆիկպետրոսյանները, ռազմիկզոհրաբյանները, շարմազանովները, այն ծախու մտավորականները, ովքեր այս ազնիվ հերոս քաղբանտարկյալներին հանցագործներ են անվանել, իրենք շուտով կիմանան, թե իրական հանցագործները ովքեր են, որովհետև նրանց ազատ արձակումից հետո զբաղվելու ենք իրական հանցագործների հարցերով: Եվ ինչպես մեր ազատությունից հետո այդ ողորմելիները հանդիպում էին մեզ և հերքում էին, որ նման բան էին ասել, նույնձև, ես Սասունին և մյուս մեր ընկերներին հավատացնում եմ, ձեր ազատ արձակվելուց հետո նրանք ընկնելու են ձեր ոտները և փորձելու են համոզել, որ իրականում իրենք նման բաներ չեն ասել», – ասաց Մալխասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում