Sunday, 12 05 2024
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում

Խեղդված ներկան

Բնական է, որ, անկախության քսանամյակի առիթով առաջացած հսկայական պաթոսին զուգահեռ, պետք է բացվեր նաև պրագմատիկ քննարկումների դաշտը, թե մենք ինչ ենք արել և ուր ենք հասել անցած քսան տարիների ընթացքում: Ավելին՝ նաև հասկանալի է, որ պաթոսի նպատակը հենց այդ քննարկումների դաշտը խլացնելն է, քանի որ, մեծ հաշվով, երբ մենք փորձում ենք հասկանալ մեր անկախության ուղին, ապա այն, աստիճանաբար լուսավոր դառնալու փոխարեն, կամաց-կամաց մթագնում կամ գորշանում է:

Թվում էր՝ խաղաղության տարիները պետք է որ ավելի լուսավոր ու ստեղծարար էություն հաղորդեին մեր պետությանը, մինչդեռ տարեցտարի այդ ստեղծարար էության փոխարեն մենք պճնված արտաքինով մի միավոր ենք ստանում, որը միայն հարաբերականորեն կարելի է պետություն և պետական կյանք անվանել: Բանն այն է, որ պետությունը, պետական կյանքը, անկախությունը հռչակագրային ձևակերպումներ չեն, այլ համակարգային հասկացություններ: Այսինքն՝ դրանք ենթադրում են համակարգ և ենթահամակարգեր, որոնք այդ ամբողջական համակարգն են սպասարկում: Եվ երբ մենք փորձում ենք գնահատել առկա ենթահամակարգերն ու համակարգը, որին դրանք ծառայում են, ապա տեսնում ենք, որ իրականում անկախության ընթացքը մեզ ոչ թե առաջ է տարել այն պատկերացումներով, որ ունեինք քսան տարի առաջ, այլ հետ է բերել մեզ դեպի խորհրդա-ռուսական համակարգ: Ոստիկանությունում, բանակում, պետական քարոզչական համակարգում, պետական կառավարման համակարգում, կրթական համակարգում, բուհական համակարգում, անկախ հայկական մեխանիզմների, մտածողության փոխարեն, մենք վերադարձել ենք արտաքնապես ժամանակակից, իբր արդիական, իսկ ներքուստ խորհրդառուսական համակարգի մուտացիոն մի տեսակի, որը անկախ Հայաստանը վերածել է Խորհրդային միության տխուր ու ձևախեղված մի պատկերի:

Այս մասին ընդունված չէ խոսել, նույնիսկ այս մասին խոսողներին կարող են դավաճաններ հռչակել, ինչը իրենց թեթև մտքով անում են մերօրյա ազգային նժդեհականության կրողները, որոնք այդ գաղափարական զրահի տակ զենքեր են կրում, որ կիրառեն ժողովրդի դեմ, որ այդ զենքերով պաշտպանեն անկախության հաշվին կուտակած իրենց հարստությունը: Բայց այդ մասին չխոսելը կնշանակի մի բուռ հող լցնել հայրենիքի, պետության աճյունի վրա: Մինչդեռ հող լցնողները ներկայումս շատ-շատ են, ու հարկավոր են մարդիկ, խմբեր, շերտեր, որոնք կհանեն այդ հողը պետության վրայից, որին ինչ-որ կլաններ ու թայֆաներ փորձում են ողջ-ողջ հողին հանձնել:

Այս ամենը չափազանցություն չէ: Դրանում համոզվելու համար բավական է ընդամենը անցնել Հայաստանով ու տեսնել, թե ինչ կա Երևանի գունավոր պատերից ու էլիտար զվարճավայրերից այն կողմ, թե ով կա Երևանի կենտրոնի պերճաշուք դատարկությունից այն կողմ: Այդ ամենը հետևանքն է այն իրողության, որ անկախությունը մեզ համար այդպես էլ չվերածվեց համակարգի, իսկ եղած համակարգերը վերածվեցին ընդամենը հասարակությանն անցյալին կապելու միջոցի, օղապարանի, որով փորձ է արվում ձևավորել անցյալով ապրող ու մտածող հասարակություն: Իսկ ապագայի մասին խոսքերը, պաթետիկ ճառերն ու գունավոր դարձվածքները իրականում ունակ չեն հանրությանն ապագայի հույս ներշնչել, որովհետև դրանցում ապագան բացարձակապես արտահայտված չէ, այլ ընդամենը խեղդված է ներկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում