Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հայրենատիրությունն ընդդեմ մարդու իրավունքների

Մեկ շաբաթ առաջ պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը տարածել էր մի հորդորակ, որով պահանջում էր նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենատիրության համահայկական տոն և նշել Հայաստանում ու աշխարհի բոլոր հայաշատ երկրներում: Հորդորակը ստորագրել էին հանրությանը ծանոթ ու անծանոթ մի շարք գործիչներ: Այս օրերին «պետական կարիքների» անվան ներքո սեփական տնից զրկված և փողոցում հայտնված քաղաքացի Գագիկ Սարգսյանը հացադուլ է հայտարարել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև, որը, սակայն, չի արժանանում այդ նույն գործիչների ուշադրությանը: Մեկ այլ քաղաքացի` Մարիամ Գիշյանը, դարձյալ նույն պատճառով մեկնել է Թուրքիա և այնտեղի իշխանություններից բնակարան խնդրել, և դարձյալ մատնված է անտարբերության: Ինչո՞վ են այդ երևույթը մեկնաբանում մտավորականները: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի վարժարանի տնօրեն, արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հարցին հարցով արձագանքեց. «Կա՞ն այդ գործիչների մեջ մեկ-երկուսը, որոնք ստորագրել են Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջի տակ: Ամենակարևոր, ամենառեալ բանն այսօր Հայաստանի քաղաքացու իրավունքները, շահերը պաշտպանելն է: Մնացած բաները շոու են, և նման հայտարարություններ անողները շոու-բիզնեսի մեջ են տեղավորվում: Նրանք բոլորը սպասարկում են բուրժուական ճաշակին»: Նկարիչ Կարինե Մացակյանը տնից զրկվելու պատճառով հացադուլ հայտարարած և Թուրքիա մեկնած քաղաքացիների նկատմամբ անտարբերությունը բացատրում է հասարակության ապատիայով: Նրա դիտարկմամբ` մեր հասարակությունը կենտրոնացած է իր սոցիալական խնդիրները լուծելու վրա: Ինչ վերաբերում է ազգայնական գործիչներին, ապա, ըստ Կարինե Մացակյանի, նրանք պատվերներ են կատարում և ծառայություններ մատուցում իշխանություններին: «Վերջերս հենց էմոների հետ կատարվածը ես համարում եմ մանիպուլյացիա»,- նշեց մեր զրուցակիցը: Արվեստաբան Նազարեթ Կարոյանն էլ կարծում է, որ այն մարդկանց համար, որոնք խոսում են հայրենասիրությունից և պահանջում Հայրենատիրության օր նշել, չի ենթադրվում, որ պետք է սեփական իրավունքների համար ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև հացադուլ հայտարարել: Սեփական իրավունքների համար պայքարող մարդկանց նրանք կարող են միայն քննադատել, որպեսզի իրենց կարգախոսը պաշտպանվի: «Չնայած ես կարծում եմ, որ իրենց կարգախոսներին էլ լուրջ չեն վերաբերվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում