Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Կանի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը «իր Քայլը» Հայաստանի ազատագրման ճանապարհին

Անցած շաբաթը բավական հագեցած էր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առումով։ Հունիսի 21-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհրդի առաջին նիստը, որի ավարտից հետո այդ մարմինը, իմա՝ Եվրամիությունը պաշտոնական հաղորդագրությամբ իր աջակցությունը հայտնեց Հայաստանին՝ ինչպես ներքին բարեփոխումների, այնպես էլ արտաքին քաղաքական կարևորագույն ուղղություններով։ Այդ միջոցառումից հետո նաև ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը իր աջակցությունը հայտնեց Հայաստանին՝ գրեթե նույն շեշտադրումներով՝ զորակցելով Հայաստանի իշխանության բոլոր նախաձեռնություններում։

Անցած շաբաթ հայտնի դարձավ նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի սկզբին կարող է մասնակցել ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին։ Մամուլի այդ տեղեկատվությունը պաշտոնապես չհերքվեց, այսինքն՝ մեծ հավանականությամբ վարչապետի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կայանալու է։ Արդեն տեղի ունեցած Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը, դրան հաջորդած բարձր մակարդակի հայտարարությունները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի առաջիկա հայտարարված այցը Բրյուսել և հնարավոր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին էական շեշտադրումներ են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։

Հայաստանը նախորդ երկու իշխանությունների պաշտոնավարման շուրջ 20 տարիներին գտնվել է Ռուսաստանի տոտալ ազդեցության տիրույթում։ Ռուաստանը տիրապետել է ներհայաստանյան ամենայնին՝ սկսած ռազմավարական նշանակության օբյեկտներից ու տնտեսական ենթակառուցվածքներից, մինչև քարոզչությամբ մանիպուլացված հանրային գիտակցություն։ Սա օբյեկտիվ իրողություն է, որի հետ նոր իշխանությունը հաշվի չնստել չի կարող։ Նույնպիսի օբյեկտիվ իրողություն է վերը նշվածի հետևանքը հանդիսացող Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

Միանգամայն հիմնավոր ու կրկին օբյեկտիվ հիմք ունեն նոր իշխանության հայտարարությունները այդ ձևաչափերում Հայաստանի փոխգործակցությունը շարունակելու մասին։ Հակառակը, միանգամից արտաքին քաղաքական դոկտրինի փոփոխությունը կարող էր վտանգավոր, չափազանց վտանգավոր լինել Հայաստանի համար։ Մենք տեսել ենք ռուսական հրահրմամբ տեղի ունեցած ապրիլյան պատերազմ, արդեն մեկ ամիս Նախիջևանում կուտակվող ադրբեջանական զորքը վկայում է, որ կարող է ցանկացած պահի տեղի ունենալ նաև եռակողմ՝ ռուս-թուրք-ադրբեջանական սադրանք։ Այսինքն՝ վտանգներն ու սպառնալիքները չափազանց առարկայական են ու իշխանության զգուշավորությունը ռուսական ուղղությամբ արդարացված է։ Բայց սա կարճաժամկետ հեռանկարին վերաբերող իրականություն ու իրավիճակ է։ Եվ այս իրավիճակը չպետք է խոչընդոտի Հայաստանի զարգացման երկարաժամկետ, ռազմավարական հեռանկարին ու համապատասխան սցենարների մշակմանը։

Արդյոք երկարաժամկետ, ասենք 5 կամ 10 տարիների կտրվածքով ևս Հայաստանը շարունակելու է իր անդամակցությունը ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին և արդյոք դա կարող է նպաստել ու չխոչնդոտել Հայաստանի զարգացմանը։ Քաղաքական բանականություն ու ադեկտվատություն ունեցող ցանկացած մեկը այդ հարցին միարժեք բացասական պատասխան կտա։ Հետևաբար Հայաստանի զարգացման ռազմավարական տեսլականը եվրասիական տնտեսական տիրույթն ու ՀԱՊԿ-ական կեղծ անվտանգության համակարգը չէ։ Իսկ եթե դա չէ, ուրեմն հակառակն է, քանի որ, լավ է դա, թե վատ, այդպիսին է ներկայիս աշխարհակարգը։ Հայաստանի երկարաժամկետ, ռազմավարական զարգացումը եվրոպական ընտանքին լիիրավ անդամակցությունն ու ժամանակակից համաշխահային անվտանգության համակարգին՝ ՆԱՏՕ-ին ինտեգրումն է։ Անդամակցության, թե այլ ձևաչափերով, այլ հարց է։

Կարևորն արձանագրումն է, որ Հայաստանը տնտեսապես կարող է զարգանալ ու բարեկեցիկ դառնալ Եվրամիությանը լիարժեք մաս կազմելով, իսկ անվտանգությունը կարող է երաշխավորված լինել ՆԱՏՕ-ի հովանո ներքո։ Իհարկե այսօր, ռուսական գերազդեցության այս պայմաններում նման հեռանկարը անիրական է թվում, բայց կրկնում ենք, խոսքը առնվազն ռազմավարական պլանավորման մասին է, որը պետք է ընդգրկի երկարաժամեկտ հատվածներ։ Դա է Հայաստանի ռազմավարական ճանապարհը անկախ նրանից՝ ով կամ ովքեր կլինեն իշխանության։ Ու ակնհայտ է, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է խոչնդոտել բոլոր այն ուժերին, ովքեր զարգացման այդ տեսլականը կբերեն քաղաքական օրակարգ, ովքեր այդ օրակարգով կմասնակցեն որևէ ընտրության։ Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում՝ Հայաստանը իրական զարգացում ու երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն «եվրոպական քաղաքական ու տնտեսական ներդրումներ, հյուսիատլանտյան անվտանգային հովանոց» բանաձևով։ Ո՞վ կամ ովքե՞ր կլինեն այս բանաձև քաղաքական գործիքակազմով իրականացնողները, արդյոք նոր իշխանությունը կփորձի՞ կրառել այդ բանաձև, թե կսահամանափակվի ռուսական ազդեցության պահպանմամբ արևմտայն կառույցների հետ հարաբերությունները զարգացնելով միայն։ Այս հարցերի պատասխանները կախված են նաև նույն այդ կառույցների՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի ուղերձներից ու քայլերից, որոնք կարող են լինել տեսանելի կամ ոչ այնքան, բայց որոնք պետք է վստահություն ներշնչեն հայկական որևէ իշխանության՝ ռուսական լծից վերջնականապես պետությունը ազատագրելու համար։

«Եկեք խոստովանենք (հանդգնեմ ասել), իմ գաղափարակից եղբայրներ, անձնազոհ այրեր, խոստովանենք, որ մեզ դեռ չի հաջողվել մեր առաջին քայլն իսկ անել առանց Ռուսաստանի, առանց հովանավորի ապրելու սարսափը ժողովրդի միջից հանել։ Հենց որ հաջողվեց, պարզվելու է, որ երկրորդ քայլ չկա․ դա մեր առաջին ու վերջին քայլն է ազատության ճանապարհին»,- գրում էր Վանո Սիրադեղյանը դեռևս 1990 թվականին հրապարակված իր «Առաջին ու վերջին քայլը ազատության ճանապարհին» հոդվածում։

Կանի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանն այդ քայլը, թե կսահամանափակվի Հայաստանի ներսում կատարված «Իմ քայլով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում