Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Հեղափոխության «թշնամիները»

Այս օրերին, հատկապես սոցիալական ցանցերում, մի անբնական միտում կա` մեղադրել մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի քայլերթի առաջին օրերին չեն հավատացել հեղափոխության հաղթանակին: Իհարկե, կարծում ենք` մեղմ ասած, այնքան էլ կոռեկտ չէ, երբ որոշ մարդիկ իրենց բարոյական չափանիշներ սահմանողի ֆունկցիա են վերապահում: Այս դեպքում` կներեք, սակայն դա նույնիսկ անգրագիտության հետևանք է, որովհետև հեղափոխությունները, ֆորս-մաժորային իրավիճակները, որպես կանոն, չեն կանխատեսվում, անգամ` դրանց կազմակերպիչների կողմից:

Այո, շատերի պես մենք էլ չենք հավատացել հեղափոխության հաղթանակին` ելնելով ռեալ պոլիտիկի որոշակի իրողություններից, սակայն մեր վերլուծություններում առնվազն առաջնորդվել ենք չվնասելու սկզբունքով:

Հեղափոխության հաղթանակը համարել ենք նաև մերը, որովհետև այն Հայաստանին վերադարձրել է արժանապատվություն, քաղաքացիական գիտակցություն, ի վերջո` քաղաքականություն, այսինքն` այն ամենն, ինչին տարիներ շարունակ միտված է եղել նաև մեր առաքելությունը: Ու կեցցեն նրանք, ովքեր անհավատալին դարձրել են հնարավոր` իրականացրել են հեղափոխություն:

Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ «մուննաթի» սիրահարները հավատալ- չհավատալու կեղծ շրջանակից դուրս են դրել մարդկանց, որոնց գուցե իսկապես արժեր որոշ հարցեր ուղղել:

Օրինակ` այսօր համաձայնության կառավարությանը մաս կազմող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ի սկզբանե հավատո՞ւմ էին հեղափոխության հաղթանակին: Եթե` այո, ապա ինչո՞ւ էին ապրիլի 17-ին կողմ քվեարկում Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

Կամ` գործող ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ապրիլի 16-ին հավատո՞ւմ էր հեղափոխության հաղթանակին, երբ Բաղրամյան փողոցում հատուկ միջոցներ էր կիրառում ցուցարարների դեմ: Կամ որևէ մեկը չորս – հինգ օր առաջ կավատա՞ր, որ Օսիպյանն իր տանը կհյուրընկալի Շանթ Հարությունյանի ընտանիքին:

Դավիթ Տոնոյանը հավատացե՞լ է հեղափոխության հաղթանակին: Հազիվ թե, այլապես ապրիլի 17-ից հետո չէր համաձայնի դառնալ Սերժ Սարգսյանի կառավարության անդամ կամ` եթե հեղափոխությանը հավատար ԱԳ գործող նախարար Զոհրաբ Մնացականյանն, ապա ապրիլի 17-ին` Սերժ Սարգսյանի վարչապետությունը հաստատվելուց հետո, ի նշան բողոքի կլքեր իր դիվանագիտական պաշտոնը:

Հավատալ- չհավատալու դիսկուրսից պետք է դուրս գալ. դա անպատվաբեր է խորքային, իրապես պատմական հեղափոխություն իրականացրած հասարակությանը, որն ոչ թե նման էժան զրույցների, այլ` ռացիոնալ քննարկումների անհրաժեշտություն ունի:

Ի վերջո, եթե բոլորս հավատայինք հեղափոխությանն, ապա մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանն իր քայլերթը չէր սկսի միայնակ: Մյուս կողմից` եթե չլինեին յուրաքանչյուրիս քաղաքացիական կեցվածքը, քայլը, ապա հնարավոր չէին դառնա համազգային շարժումն ու թավշյա հեղափոխությունը: Այնպես որ` հեղափոխության «թշնամիներ» փնտրելը պարապ ու վտանգավոր զբաղմունք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում