Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Ես ազատության մեջ եմ թավշյա հեղափոխության շնորհիվ․ Անդրիաս Ղուկասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Ոտքի՛, Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, ի՞նչ զգացողություններ ունեք ազատ արձակվելուց հետո։

Ամբողջությամբ չեմ կարող ասել, բայց հասկանալի է, որ ունենք նոր հանրություն, հանրային նոր վիճակ և դա նոր փորձ է բոլորիս համար։ Այսպիսի բան մենք տեսել ենք 30 տարի առաջ։

-Ձեր խափանման միջոցը փոխելու ազդակները շո՞ւտ էին հասել, թե՞ անակնկալ էր։

Որոշակի առումով տրամաբանական որոշում էր։ Դատական նիստը նշանակված էր մայիսի երկուսին, բայց համատարած քաղաքացիական անհնազանդության ակցիաների պատճառով տեղափոխվեց մինչև ամսի 7-ը, և այդ առումով բավականին երկար ժամանակ է, որ պատրաստվում էի դրան։

-Ձեզ հետ ձերբակալվածներին որոշ ժամանակ հետո հաջողվեց դուրս գալ կալանքից, ձեզ ոչ՝ ինչո՞ւ։

Հուլիսի 29-ին մենք հանդես էինք գալիս մի ծրագրով, որպես մի կառույցի անդամ, բայց ես ունեի իմ՝ այդ հարթությունից դուրս գտնվող գործունեությունը, որը կապված չէր հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների հետ, ավելի լայն էր՝ կապված այդ ժամանակվա իրադարձությունների հետ։ Դեռևս հւոնիսի 13-ին «Ոտքի՛, Հայաստան» շարժումը դիմեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, մենք նամակ ու ապացույցներ ուղարկեցինք, որ կան ապացույցներ, թե որ կողմն է խախտել հրադադարը Ապրիլյան պատերազմի ժամանակ, դա ադրբեջանական կողմն էր, այդ պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չկար՝ ով է հարձակվել ապրիլի 2-ին, առ այսօր Իլհամ Ալիևը պատասխանատվության չի ենթարկվել։ Իմ նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր դեռևս 2016 թվականի հունիսի 20-ին։

-Եվ պատճառն այդ նամա՞կն էր։

-Հավանաբար այո՛։ Հունիսի 20-ին ձերբակալվեց և կալանավորվեց Ժիրայր Սեֆիլյանը՝ իր կողմից կատարված բացահայտումների պատճառով, և սկսվեց հետապնդում իմ նկատմամբ։

-Այդ փաստը դատավարական գործընթացի ժամանակ անցնո՞ւմ էր։

-Իհարկե, պաշտպանության կողմից դա ներկայացվում էր։ Ես կոտրեցի գոյություն ունեցող պաշտպանական ավանդույթը։ Որպես կանոն, պաշտպանությունը պասիվ դիրք է ընդունում՝ թողնելով մեղադրող կողմին ապացույցներ ներկայացնել։ Մենք ի սկզբանե հարձակվողական դիրք ընդունեցինք և ապացուցում էինք իմ անմեղությունը, պահանջում էինք համապատասխան դատավարական գործողություններ, այդ ամբողջը մերժվում էր։ Այդ ժամանակ բացահայտվեց այդ տխրահռչակ որոշումը։ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, և դատավոր Ռուբեն Վարդազարյանը որոշում կայացրեց գաղտնալսել իմ հեռախոսազրույցները՝ իբրև 2016 թվականին պատրաստվող հանրաքվեում ես և Պավիկ Մանուկյանը պատրաստվում էինք զանգվածային անկարգություններ իրականացնել, այնինչ, հանրաքվեն 2015 թվականին է եղել։ Այդ անհեթեթությունը վկայում էր, որ քրեական հետապնդումը սկսվել էր հուլիսյան իրադարձություններից ավելի շուտ։ Հուլիսյան իրադարձությունները որոշեցին օգտագործել ինձ կալանքի տակ պահելու համար, որովհետև ռեժիմն ամեն կերպ փորձում էր խուսափել Ապրիլյան պատերազմի հետ կապված բացահայտումներից։

-Այսինքն՝ Ապրիլյան պատերազմի հետ կապված կան բաներ, որոնք դուք կհրապարակեք հիմա՝ ազատության մեջ։

Մենք հրապարակել ենք այդ հայտնի տեսագրությունը, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանական զինվորները ներթափանցում Արցախի ՊԲ թիկունք, մենք հարց բարձրացրեցինք՝ կա կոնկրետ պատասխանատու կողմ, որպեսզի այդ հանցագործությունն առանց հետևանք չմնա։ Տեսնում ենք, որ առ այսօր Հայաստանը որևէ քայլ չի արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, դա փաստ է։

-Այն, ինչի մասին դուք խոսեցիք՝ թո՞ւյլ է տալիս ձեզ քաղբանտարկյալ համարել։

Քաղբանտարկյալ համարվում է այն մարդը, ում նկատմամբ կիրառվում է ազատազրկում առանց պատշաճ հիմքերի կամ ավելի խիստ պատժաչափ է կիրառվում, կան այլ ցուցանիշներ, որ Եվրոպայի խորհուրդը իր բանաձևով սահմանում է։ Երբ 2016-ի օգոստոսին, երբ Վերաքննիչ դատարանը լսում էր կալանքի գործերը, դատավորն ինձ հարց տվեց՝ կդադարեցնեմ իմ ընդդիմադիր գործունեությունը, թե ոչ։ Լսելով իմ բացասական պատասխանը, իր որոշման մեջ հիմք ընդունեց՝ առ այն, որ եթե ես գտնվեմ ազատության մեջ՝ վտանգ եմ ներկայացնում հասարակական կարգի համար։ Մարդիկ պարզ ասում էին՝ եթե մենք քեզ ազատենք, մեր երկրում լինելու են զանգվածային անկարգություններ, դրա տակ դատական իշխանությունը հասկանում է խաղաղ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ռեժիմի։

-Իրերն իրենց անուններով կոչենք․հիմա դուք ազատության մեջ եք հայտնվել թավշյա հեղափոխությա՞ն շնորհիվ, քաղաքական այս շրջադարձի՞ շնորհիվ։

-Միանշանակ։

-Հակառակ պարագայում ձեզ ի՞նչ էր սպասվում։

-Եվրոպական դատարանը որոշում կկայացներ, որը կպարտադրեր ինձ ազատ արձակել։ Միջազգային հանրության կողմից կար ճնշում՝և՛ Եվրամիությունը, և՛ ԱՄՆ-ը հետևողական դա իրականացնում էին, իրենց ներկայացուցիչները գալիս էին բոլոր դատական նիստերին, վերջին դատական նիստին ներկա էր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Հայաստանի իշխանության դիրքորոշումն այն էր, որ քաղբանտարկյալ չկա և ներկայացված մեղադրանքները օբյեկտիվ ու իրավաչափ են, այդ պնդումները կասկածի տակ էին դնում միջազգային հանրության ներկայացուցիչներն ու գալիս էին դատական նիստերին։ Երբ կնքվում էր Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, Հայաստանին ներկայացվող պահանջների ցանկում կար կոնկրետ անձանց ազատելու պահանջ, այդ թվում՝ ինձ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում