Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Դրամատիկ վիճակ Երևանում. տապալված բանակցության հետևանքը

Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տևել է մի քանի րոպե: Նախատեսվածի նման կողմերը ժամը 10:00-ին եկել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոց: Հանդիպումը կազմակերպվել էր լրագրողների ներկայությամբ: «Ուրախ ենք, որ արձագանքեցիք խոսելու իմ բազմաթիվ կոչերին: Թեև ես լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այդուհանդերձ ուրախ եմ»,- այս խոսքերով է հանդիպումը սկսել վարչապետ Սարգսյանը: Ի պատասխան նրա՝ Փաշինյանը նշել է, որ այստեղ թերևս կա թյուրըմբռնում, քանի որ նա չի եկել երկխոսության, այլ եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ փոխանցման հարցը:

«Դա բանակցություն չի, դա երկխոսություն չի: Դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք չեք քաղել դասեր մարտի 1-ից: Եվ եթե պետք է խոսել այդ տոնով, ապա ինձ մնում է միայն ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը ձեր վրա է»,- հայտարարել է Սարգսյանը:

Ավելի ուշ` հյուրանոցից դուրս գալուց հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը գտնվում է անհավասարակշիռ, հիստերիկ վիճակում, և ուժային կառույցները պետք է գիտակցեն, որ ներվային վիճակում գտնվող մարդու հրամանները չպետք է կատարել»:

Ինքնին հասկանալի է, որ փոխադարձ այս հռետորաբանությունը որևէ աղերս չունի երկխոսության, անգամ` քաղաքականության հետ:

Սպասման գիշերին հաջորդել է տագնապների առավոտը:

Պատահական չէ, որ բանակցությունների տապալմանը հաջորդել են դրամատիկ իրադարձությունները: Փաշինյանը Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ դրսևորեց, ըստ էության, վերջնագրային մարտավարություն, ինչը առիթ տվեց, որ վարչապետը դադարեցնի հանդիպումը և իշխանությունը դիմի կոշտ գործողությունների: Էրեբունի վարչական շրջանում ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ, հնչեցին կրակոցներ, բերման ենթարկվեցին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը:

Տեղի ունեցածը փոխադարձ անտագոնիզմի դրսևորում է, սակայն դեռ ամեն ինչ կորսված չէ և ճգնաժամը դեռ կարելի է հանգուցալուծել բանակցությունների միջոցով:

Հիմա առավել ևս` բոլոր հանրային դեմքերը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, կշիռ ունեցող գործիչները պետք է հասկանան, որ Սերժ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանն այլևս չունեն իրենց աջակցության, գովեստի կամ շողոքորթման կարիքը: Պաշտպանության կարիք ունի բացառապես Հայաստանը, խաղաղ և արժանապատիվ կյանքի կարիք ունեցող մեր հասարակությունը: Նիկոլ Փաշինյանը և Սերժ Սարգսյանը պարտավոր են մտածել և ուղիներ փնտրել` նորից հանդիպելու, կոմպրոմիսների գալու համար: Երևանում այսօր առավոտյան տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները խիստ անցանկալի էին, սակայն դեռ չեն փակել ճգնաժամի հանգուցալուծելու քաղաքակիրթ ճանապարհը:

Երկխոսության այլընտրանքը աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար: Նոր Մարտի 1-ը Հայաստանը կարող է
հետ շպրտել առնվազն մեկ տասնամյակ` մեր երկիրը վերջնականապես կողպելով եվրասիական ճահիճում: Փողոցի դիկտատուրայի հաստատումը Հայաստանը կարող է նմանեցնել 90-ականների անկայուն, պերմանենտ հեղաշրջումների շղթան չհաղթահարող Ադրբեջանին` դրանից բխող հետևանքներով:

Մենք բոլորս` առաջին հերթին, հանրային կշիռ ունեցող մարդիկ, պետք է հասկանան, որ Հայաստանն իրենց խոսքի և գործի կարիքն ունի հենց հիմա` այսօր, անհապաղ:

Պոստֆակտում իմաստուն խոսքերը, խորիմաստ վերլուծությունները գրոշի արժեք չեն ունենա, որովհետև անտագսնիստական Հայաստանում խոսքն այլևս կորցնելու է արժեքը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում