Նորզելանդացի և ճապոնացի ինժեներները լրացուցիչ իրականության ակնոց են մշակել, որը կօգնի դալտոնիզմով տառապողներին, հաղորդում է «Ստրանա»-ն։
Ակնոցը մշտապես վերլուծում է մարդու տեսադաշտը և իրական ժամանակով «հարթում» պատկերի խնդրահարույց հատվածները՝ մի փոքր փոփոխված գույներով։ Մշակումը կներկայացվի CHI 2018 համաժողովի ժամանակ։
Դալտոնիզմն անվանում են գունային տեսողության մի քանի տեսակների խախտումներ, որոնց պատճառը գույնի ընկալման համար պատասխանատու ցանցաթաղանթի տեսաազդակի զգայունության փոփոխոթյունն է։ Գիտնականները փորձում են դրանց չեզոքացման մեթոդները ստեղծել։