Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Ստեղծագործական միությունների ղեկավարները երկխոսության կոչ են անում

Ստեղծագործական միությունների նախագահները երկրում տիրող իրավիճակի լուծումը երկխոսության մեջ են տեսնում։ «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ, ովքեր անդրադարձել են Երևանում վերջին օրերի իրադարձություններին։

ՀԳՄ նախագահը պաշտպանում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրական և գործնական երկխոսություն կազմակերպելու գաղափարը։ «21-րդ դարում աշխարհի խաղաղությունն ու պատերազմը այսքան մերձ չէին եղել, ինչ վերջին շաբաթներին է։ Մարդկությունը շունչը պահած սպասում է երրորդ համաշխարհայինի սանձազերծմանը։ Մազից կախված աշխարհ, երբ ռմբակոծումներն ու ահաբեկչություններն իրար հերթ չեն տալիս։ Եվ այդ կրակի եզրին է Հայաստանը, հիշեցնե՞մ մեր Արցախի խնդիրը, որ ամեն պահ կարող է վերածվել տարածաշրջանի և առավել լայն կռվադաշտի»,- ընդգծեց Միլիտոնյանը։

Նրա խոսքով՝ այս վիճակում յուրաքանչյուրն իր պատասխանատվության չափով սթափվելու կարիք ունի։

«Չմոռանանք, մեր անկայունությունից օգտվելով՝ թշնամիները, մոտ ու հեռու հարևան-բարեկամները, ակնհայտ և ծածուկ պարտադրելու են իրենց շահերի օրակարգը։ Կան բազմաթիվ հոգսեր՝ սոցիալական, աշխատանքային, արդարության, մշակութային և այլն»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը և եզրափակելով խոսքն ասաց, որ մարդկանց հարցադրումները լուծելու մեկ հին և նոր ճանապարհ կա՝ երկխոսություն պետական, քաղաքական և հասարակական կառույցների միջև։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ևս երկխոսությունը օրակարգային է համարում։

«Երկրում այնպիսի իրավիճակ է, որ, իհարկե, պետք է երկխոսություն, համերաշխություն՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են խաղաղ ձևով իրավիճակը կարգավորել:

Հասկանալի է, որ դժգոհությունները շատ են, հետևաբար երկխոսության կարիք կա: Երբ դրա մեկնարկը տրվի, արդեն հաջորդիվ կծնվի գաղափար՝ դրա իրագործման ուղիների վերաբերյալ»,- ասաց Աղամյանը և նկատեց, որ արմատական բարեփոխումները մեկ օրում հնարավոր չէ անել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում