Ամերիկյան դերասանուհի Շարլիզ Թերոնը պատմել է, թե ինչպես է դերի համար գիրացել: 42-ամյա դերասանուհին ստիպված է եղել ավելի քան 20 կիլոգրամ գիրանալ՝ Ջեյսոն Ռայթմանի «Թալլի» ֆիլմում նկարահանվելու համար: Թերոնն այստեղ երեք երեխաների ուժասպառ մոր դերն է խաղում:
«Այս ֆիլմի համար ես մոտ հիսուն ֆունտ չաղացել եմ: Ես պարզապես ուզում էի զգալ, թեի ինչ է զգացել այդ կինը, և դա ինձ համար հերոսուհուն մոտենալու միջոց էր»,- կիսվել է դերասանուհին: Նրա խոսքերով՝ նա խորը ընկճախտի հետ է բախվել:
Charlize Theron gained 50 pounds by eating mac and cheese at 2 a.m. https://t.co/bwLKSScLUP pic.twitter.com/dVuY8MEkC7
— Page Six (@PageSix) April 18, 2018
Նա նաև պատմել է իր սննդակարգի մասին: Երեք ամսում քաշ հավաքելու համար նա կաթնային կոկտեյլներ է խմել, նախաճաշին բուրգերներ է կերել, իսկ գիշերները՝պանրով մակարոն: