Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով բողոքի ակցիայի ժամանակ Կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքում քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկելու փաստը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունն ամբողջությամբ.

«Ապրիլի 19-ին առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բողոքի ակցիայի ժամանակ Կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքում քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը։ Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոնիսյանի, քաղաքացիական հագուստով այդ անձինք ոստիկանության աշխատակիցներ են։ Ականատեսների վկայությամբ, դեպքի վայրում եղել են նաև ոստիկաններ, որոնք չեն փորձել կանխել լրագրողի նկատմամբ բռնության կիրառումը։

Տիրայր Մուրադյանին դեպքի վայրից տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները լրագրողի մոտ ախտորոշել են ձախ ծոծրակային շրջանի վնասվածք, այտուց: Բարեբախտաբար, լրագրողի մոտ նյարդաբանական որևէ խնդիր չի առաջացել (ախտորոշման մասին Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահին տեղեկացրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռ. Վարոսյանը):

ՀՀ գլխավոր դատախազության կողմից դեպքի առթիվ մամուլում հրապարակված տեղեկությունները՝ Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս բռնության ենթարկվելու մասին, ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու և նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքը, որը երկրորդ նման միջադեպն է՝ նախօրեին Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագրի նկատմամբ կիրառված բռնությունից հետո։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք հետամուտ լինել տեղի ունեցածի բոլոր հանգամանքների պարզմանը և պատասխանատվության ենթարկել հանցագործության մասնակիցներին։

Ոստիկանությունից պահանջում ենք պարզաբանում՝ արդյոք լրագրողին ծեծի ենթարկող անձինք իսկապե՞ս ոստիկաններ են։ Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա պահանջում ենք ծառայողական քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողներին։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հետամուտ է լինելու լրագրողների նկատմամբ կիրառված բռնության և լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողություններին՝ դրանց բոլոր իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար։

Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կիզակետում առաջին հերթին լրագրողներն են, որոնց օբյեկտիվ գործունեության շնորհիվ հասարակությունը հնարավորություն է ստանում տեղեկանալ կատարվող զարգացումների վերաբերյալ։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը պահանջում է Ոստիկանությունից առավել զգոնություն ցուցաբերել բողոքի ակցիաների ընթացքում աշխատող լրագրողների նկատմամբ՝ կանխելու համար հանցագործ տարրերի կողմից նրանց նկատմամբ հնարավոր բռնության դեպքերը։

Միաժամանակ կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ բացառելով որևէ իրադրությունում լրագրողների նկատմամբ՝ ինչպես ակցիաների մասնակիցների, այնպես էլ՝ իրավապահ մարմինների կողմից լրագրողներին բռնության ենթարկելու դեպքերը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում