Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Փաշինյանը, Փոստանջյանը կրկնում են «Հիմնադիր խորհրդարանի» ծրագիրը

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ»-ի Լոս Անջելեսի մասնաճյուղի պատասխանատու, ծրագրավորող Գուրգեն Մխիթարյանը։

Պարոն Մխիթարյան, «Հայկական վերածնունդի», «Հանուն Հայաստան պետության» ճակատի և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության միջև փոխկապակցված և միասնական գործողությունների ընդհանուր պլա՞ն կա, թե կա որոշակի անհամաձայնություն։

-Ես տեղյակ չեմ անհամաձայնություններից։ Մենք կապի մեջ ենք «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ, և, բնական է, որ մենք ոչ մի անհամաձայնություն չունենք նրանց հետ, շատ գործնական ենք մենք իրենց հետ քննարկում այն, ինչ քննարկում ենք։ Իսկ դրանից այն կողմ չեմ կարող ասել որևէ բան։

Որքանո՞վ եք հավանական համարում, որ ձևակերպված խնդիրը լուծում ստանա այս օրերի ընթացքում։

-Որևէ ուղղություն պետք է միշտ ճշտումներ անցնի և ստուգվի՝ ինքը ճիշտ ուղղությամբ է գնում, թե ոչ։ Միշտ պետք է գերագույն նպատակը բոլորի մտքերում լինի։ Եվ որևէ մեկը, եթե շեղվում է գերագույն նպատակից, դա խանգարում է և կարող է արդեն հարցականի տակ դնել հաջողությունը։ Հրապարակում կանգնած քաղաքացիները պետք է վերահսկեն այդ շարժման ղեկավարներին, թույլ չտան շեղվեն գլխավոր նպատակից, թույլ չտան էգոիստական  գործունեություն, այլ ընդհանուր հայտարարված շարժման համագործակցության կոնտեքստում պետք է ընթանա։ Այդ ժամանակ կա հնարավորություն։ Բայց եթե որոշ ուժեր համարեն, որ իրենք ավելի կարևոր են և իրենք կարող են անել, այդ դեպքում մյուս ուժերը կարող են ասել, որ եթե դուք եք անում, մենք այստեղ գործ չունենք, դրանով ամեն ինչ կարող է վերջանալ։ Եվ այդ ուժը, որը չափից ավելի ինքնավստահություն ցույց կտա, կարող է հենց ինքը պատճառ լինել, որ ամեն ինչ ձախողվի։ Եվ մենք, տեսնելով, որ հնարավոր է հաջողության հասնել, ամեն րոպե պետք է ուշադիր հետևենք, որ այդ հաջողությունն ապահովվի և ոչ մի բան չխանգարի այդ ուղղությամբ շարժվելուն։

Ժիրայր Սէֆիլյանը և Սասնա Ծռերը հայտարարում են, որ  զորակցում են պայքարող ժողովրդին։ Հայտարարության մեջ նշվում է, որ պայքարի օրակարգը պետք է համապատասխանի խնդրին, այն է՝ ծառայի ռուսթուրքական պայմանագրերով մեկ դար առաջ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը և դրա վրա հիմնված ռուսական գաղութատիրությունը սպասարկող այսպես կոչված 3-րդ հանրապետության փոխարեն Հայրենիքի վերատիրացման և ազգային առաքելության վերաստանձնման և գործառույթն սպասարկող Նոր՝ ԿուրԱրաքսյան Հանրապետության կայացմանը։ Հրապարակում Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ են պայքարում։ Կա՞ արդյոք տարաձայնություն այս մասով, թե ոչ։

-Կարծում եմ՝ մենք տարբեր հարցեր խառնում ենք իրար հետ։ Կան մարտավարական և ստրատեգիական հարցեր։ Այն, ինչ Սասնա ծռերը, Ժիրայր Սեֆիլյանը կամ Հիմնադիր խորհրդարանն ասում են, բոլորը պարտավոր են շատ ուշադիր լսել, որովհետև նրանք մի քանի տարի ասում էին այն, ինչ հենց հիմա փողոցում կանգնած ժողովուրդը կրկնում է՝ առանց հիշելու, որ այդ ամենը գալիս է Հիմնադիր խորհրդարանի ծրագրից և ճանապարհային քարտեզ։ Եվ եկեք այս ստրատեգիական ծրագիրը չխառնենք ճանապարհային քարտեզի հետ։ Հիմա մենք գործ ունենք ճանապարհային քարտեզի հետ, որի առաջին հարցը արդեն քանի տարի Հիմնադիր խորհրդարանն արդեն քանի տարի ասոմ էր որ դա ժամանակավոր կառավարությունն է։ Ժամանակավոր կառավարությունը ստարտեգիական հարց է, դրանից հետո ծրագիրն է գալիս մեջտեղ, թե ինչ և ինչպես պետք է անի ժամանակավոր կառավարությունը։ Ժիրայրենց ասածը ընդհանրապես իրենց գլոբալ ծրագրի մասին է, որը, կրկնում եմ, արժե շատ ուշադիր լսել։ Հիմա Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը կրկնում են Հիմնադիր խորհրդարանի ծրագիրը, և տակտիկական ճանապարհային քարտեզը։ Այնպես որ տակտիկական առումով մենք չենք կարող ապրիլի 17-ին կայանալիք ընտրությունները կապել այս գլոբալ հարցերի հետ։ Ամսի 17-ի ընտրությունը ամսի 17-ի ընտրությունն է, որտեղ կոնկրետ հարց է դրված։ Եվ այդ ճանապարհային քարտեզի համար, որ ժամանակավոր կառավարություն ստեղծվի գլոբալ հարցերը լուծելու համար, ամսի 17-ին այդ հարցը պետք է շարունակություն ունենա, ժամանակավոր կառավարության պետք է վերացվի, այսինքն՝ խոչընդոտը Սերժ Սարգսյանի քվեարկությունն  է, և սա պետք է վերացվի և ճանապարհ բացվի ժամանակավոր կառավարության համար։

Այսինքն՝ ամսի 17-ին պայքարը ոչ թե կվերջանա, այլ նոր պետք է սկսվի՞։

-Ես երբեք կողմնակից չեմ եղել այնպիսի ձևակերպումների, որոնք Հայաստանում շատ են օգտագործվում, թե պայքարը երբ է սկսվում, երբ է վերջանում, պայքարն ինչ արդյունք ունի, հիասթափություն և այլն։ Ժողովուրդ, մոռացե՛ք, այդպիսի բառեր գոյություն չունեն։ Քաղաքացին պայքարում է իր իրավունքների համար միշտ։ Սերժ Սարգսյանի հարցը կլուծվի, ժամանակավոր կառավարությունը կգա, քաղաքացին նույնկերպ պետք է շարունակի պայքարել, որ վերահսկի ժամանակավոր կառավարությանը, թույլ չտա, որ ժամանակավոր կառավարությունը շեղվի նշված ծրագրից։ Ոչ մի օր պայքարը չի կարող դադարել, որևէ կառավարություն հաճույքով կսկսի ղեկավարել այնպես, ինչպես Հյուսիսային Կորեան է ղեկավարվում։ Միակ երաշխիքն այն է, որ ժողովուրդը չի դադարեցնում իր պայքարը իր իրավունքների համար։ Ո՛չ հիասթափություն կարող է լինել, ո՛չ պայքարի սկիզբ, ո՛չ պայքարի վերջ կարող է լինել, պայքարը միշտ է։

Համայնքում արդյոք հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներո՞վ։ Ակտիվություն նկատվո՞ւմ է, թե ոչ։

-Ակտիվություն կա, և ձայները ի վնաս ՀՀԿ-ի, ի վնաս համակարգի՝ այստեղ հնչում են համատարած։ Եթե ՀՀԿ-ն կարծում է, որ ինքը զոռով, կրկնում եմ, զոռով, կարող է ղեկավարել հայ ժողովրդին, ի վերջո սա շատ ցավալի հետևանքներ է ունենալու ՀՀԿ-ի համար։ Ամբողջ համայնքը շատ վատ է տրամադրված ՀՀԿ-ի նկատմամբ, բացի մի փոքր տոկոսից, որ համագործակցում է իշխանությունների հետ, և մի մեծ տոկոսն էլ այս իշխանությունների պատճառով ընդհանրապես անտարբեր է Հայաստանի նկատմամբ։ Հայաստանում համարյա 99 տոկոսով համաձայն են, որ օր առաջ ոչ միայն ՀՀԿշ-ն վերանա որպես իշխանական ուժ, այլ բոլորը խոսում են նրանց համատարած հանցագործությունների համար դատ ու դատաստանի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում