ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծում է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրներում որոշակի նախապատրաստական աշխատանքներ կտարվեն։
«Պետք է ակնակալել, որ այդ աշխատանքները կիրականացվեն նաև Հայաստանում, քանի որ Հայաստանն այսօր Սիրային ամենամոտ գտնվող ՀԱՊԿ անդամ պետությունն է։ Շատ տարբեր տեսանկյուններից Հայաստանը կարող է այս առումով որոշակի դեր խաղալ, կամ կարող են որոշակի դեր վերապահել։
Հայաստանում, եթե Սերժ Սարգսյանը պետք է վերադառնա որպես վարչապետ, ապա այո, նա այդ քայլին կհամաձայնվի։ Պարոն Սարգսյանն այն պետական պաշտոնյան է, որը ժամանակին համաձայնել է տարածքները հանձնել հակառակորդին՝ Արցախի կարգավիճակը ճանաչելու դիմաց։ Տարածքների հանձնման թվաքանակի շուրջ կարող են խաղեր լինել, բայց խնդիրն այն է, որ եթե տարածքների հանձնում սկսեց՝ այլևս չի կանգնելու»,- շեշտեց Արման Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ ում խոստացել է, որ հողերը կհանձնի, նա էլ Սարգսյանին կպահի իշխանության ղեկին։
Արման Մելիքյանի դիտարկմամբ՝ եթե Սիրիայի իրավիճակի շուրջ Հայաստանն այո պիտի ասի ՌԴ-ին, ապա ավելի լավ է դա ասի Սերժ Սարգսյանի շուրթերով և ոչ թե այն ուժերի, ովքեր պետք է փոխարինեն իշխանություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։