Բնակչության անընդմեջ աճի և արդյունաբերական ձեռնարկությունների քանակի ավելացման պատճառով Չինաստանը խմելու ջրի լրացուցիչ քանակի կարիք ունի:
Խնդրով զբաղվում են չինացի գիտնականները: Նրանք աշխատում են եղանակային մեծածավալ համակարգի ստեղծման վրա, որի օգտագործումը թույլ կտա տարեկան 10 միլիարդ խորանարդ մետրով ավելացնել տեղումների քանակը Տիբեթում:
Ապագա համակարգը կազմված կլինի տասնյակ հազարավոր մասնագիտացված սարքավորումներից, որոնք կտեղադրվեն Տիբեթի լեռներում: Այդ սարքավորումները խիտ վառելիք կայրեն և մթնոլորտ արտանետվող գազի հոսքի հետ արծաթե յոդիդի մասնիկներ կարտանետվեն: Տեղանքին հատուկ ասիական մուսսոնների ազդեցությամբ յոդիդները շատ վեր կբարձրանան, որտեղ կձևավորվեն անձրևաբեր ամպեր: