Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թույլի հետևից չեն գնում. ՔՊ-ն ընդամենը լրացուցիչ PR կունենա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

– Պարոն Բադալյան, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» քայլարշավ է սկսել դեպի Ազատության հրապարակ: Վերջում նախատեսվում են շուրջօրյա հանրահավաքներ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Այս մեթոդն ինչքանո՞վ է աշխատող՝ ըստ Ձեզ:

Այսպիսի մեթոդները պետք է նպատակ ունենան մոբիլիզացնել հասարակությանը, բայց ես բազմիցս նշել եմ՝ 2017 թվականի ապրիլի 2-ից հետո, երբ հասարակությունը վերածվեց բնակչության, այլևս անհնար է որևէ բան փոխել: Հասարակությունը մի բան է, բնակչությունը՝ այլ: Հասարակությունը մտածում է պայքարել, այնպես անել, որ երկիրը բարգավաճի, իսկ բնակչությունը երկու հիմնական խնդիր ունի՝ լուծել իր օրվա գոյատևման հարցը, երկրորդ՝ արտագաղթել մի այլ երկիր ու նորմալ ապրել: Ահա նման պայմաններում մոբիլիզացնող որևէ քայլ չի կարող աշխատել: ՔՊ-ի նպատակն է  մոբիլիզացնել հասարակությանը, իսկ մենք հասարակություն չունենք, մերը բնակչություն է, ու այն մոբիլիզացնել հնարավոր չէ:

Երկրորդ՝ անգամ այդ պայմաններում, երբ բնակչության մեջ քաղաքականապես ակտիվ զանգվածը շատ քիչ է, պետք է լինի մեդիա հզոր ուղեկցություն: Այսինքն՝ բոլոր հեռուստաընկերությունները պետք է լուսաբանեն տվյալ քաղաքական ուժի գործողությունները, որպեսզի գոնե որոշակի թվով այդ քաղաքականապես ակտիվ զանգվածին հնարավոր  լինի մոբիլիզացնել: Իսկ մենք տեսնում ենք, որ այդ գործողությունները լուսաբանվում են ընդամենը մի քանի թերթում ու կայքում: Իսկ այդ մի քանի թերթի ու կայքի լսարանը շատ ավելի փոքր է, քան Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունների լսարանը:

Երրորդ գործոնն այն է, որ Հայաստանում այս պահի դրությամբ ինքնիշխանության ցածր մակարդակ կա, ու Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա շատ ուժեղ է: Հայաստանում ցանկացած իշխանափոխություն պետք է ունենա Ռուսաստանի աջակցությունը, իսկ Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, այդ շարժմանը չի աջակցում: Եթե ամփոփենք, կարող ենք գալ այն եզրակացության, որ անհրաժեշտ են մի քանի գործոններ դրական արդյունքի հասնելու համար, բայց դրանք այս պահի դրությամբ գոյություն չունեն: Եթե դրանք առկա չեն, այդ շարժումը չի կարող դրական արդյունք ունենալ: Միակ դրական արդյունքն այն կլինի, որ որոշ լրատվամիջոցներ կգրեն այդ մասին, ու տվյալ քաղաքական ուժը լրացուցիչ PR կունենա:

– ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանն ասել է, որ իրենք ուզում են զրկանքներով, դժվարություններով ճանապարհ անցնել: Նման մի ճանապարհ էր 2013  թվականին ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հացադուլ հայտարարելով: Հասարակությանն այս ամենը գրավո՞ւմ է:

– Կարելի է խղճահարել, բայց խղճահարողի հետևից չեն գնում: Մարդիկ գնում են ուժի հետևից, ոչ թե թույլի, այո՛, թույլին հնարավոր է խղճան: Չմոռանանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր «Բարևի» շարժումը սկսել է մի քանի տարի առաջ, այն ժամանակ հասարակության մեջ դեռևս կենսունակության մակարդակ կար, հիմա այդ կենսունակության մակարդակն էլ չկա: Երկրորդ՝ թույլին, այո՛, խղճահարում են, բայց թույլի հետևից չեն գնում: Բացի այդ՝ կա նաև ժամանակի գործոնը: Մի քանի օր է մնացել, ինչ գործող նախագահը, ըստ լրատվամիջոցների,  կփորձի դառնալ վարչապետ, և դու չես կարող 14 օրվա ընթացքում լինել Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում, ֆիզիկապես չես կարող, ժամանակ չկա:

– Իսկ վերջին չորս օրը կարո՞ղ է որոշիչ լինել, նախատեսվում են շուրջօրյա հանրահավաքներ, հնարավոր  է փակեն ԱԺ մուտքը և թույլ չտան պատգամավորներին քվեարկել հօգուտ Սարգսյանի վարչապետության:

Չորս օրը շատ քիչ է, պետք են տարբեր գործոններ, չես կարող վերցնել մեկն ու դրական արդյունք ստանալ: Մենք հաստատ չենք կարող ասել՝ նույնիսկ եթե բոլոր գործոններն աշխատեն, դու դրական արդյունք կունենա՞ս, թե՞ ոչ: Բայց առնվազն բոլորը պետք է աշխատեն, որ դու գոնե ինչ-որ դրական արդյունքի հնարավորություն ունենաս: Քաղաքականության մեջ այնպես չէ, որ եթե բոլոր գործոնները աշխատեն, դու հարյուր տոկոսանոց դրական արդյունք  կունենաս: Դու 4 օրում չես կարող մոբիլիզացնել այն զանգվածը, որը պարզապես մոբիլիզացվելու ցանկություն չունի: Ինչ վերաբերում է ԱԺ մուտքը փակելուն, ապա հաստատ Հայաստանի ուժային կառույցների քանակը շատ ավելի մեծ կլինի, քան ցուցարարներինը: Իշխանությունը ուժային ռեսուսրով  շատ հանգիստ կկարողանա ճանապարհ բացել պատգամավորների համար, և տեխնոլոգիական տեսանկյունից որևէ խնդիր չկա:

– Ի՞նչ եք կարծում՝ եթե այս օրակարգով ընդդիմադիր տարբեր նախաձեռնություններ՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Իմ քայլը», «Մերժիր Սերժին»-ը, միավորվեին, ավելի մոտ չէի՞ն լինի սպասված արդյունքին:

Ընդդիմադիր ուժերի միավորումը բուժում չէ, հասարակությունը չի գնում այն ընդդիմադիրների հետևից, որը միավորվում է: Հասարակությունը գնում է ուժ ներկայացնող ընդդիմադիրների հետևից, եթե միավորումը ուժ ներկայացներ՝ դա այլ հարց է: Ես նկատի չունեմ ֆիզիկական ուժը, բայց ուժ չի կարող լինել այն պարզ պատճառով, որ այդ ուժերի հետևում աշխարհաքաղաքական որևէ կենտրոն կանգնած չէ: Ինչ վերաբերում է «շարժում» արտահայտությանը, ապա այն մի քիչ ավելի լայն ու խորը հասկացություն է: Ես չեմ ենթադրում, որ ձեր նշած անունները շարժումներ են, նրանք փոքր գործընթացներ են, իսկ շարժումը «Ղարաբաղյան» շարժումն էր կամ, ասենք, 2007 թվականի նախագահական ընտրություններից առաջ ձևավորվածն էր, երբ առաջին նախագահի հետևից հարյուր հազարավոր մարդիկ գնացին: Իսկ ձեր նշած նախաձեռնություններով սահմանափակ թվով մարդիկ կարող են հետաքրքրվել՝ լրագրողները, փորձագիտական կամ խիստ քաղաքական շրջանակների ներկայացուցիչները: Եթե այդ շրջանակից դուրս գաք, կտեսնեք, որ նրանց մասին ոչ ոք չգիտի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում