Բրեդֆորդի համալսարանի աշխատակիցները ստեղծել են հատուկ համակարգչային ծրագիր, որնը կարողանում է տարբերակել մարդու սեռը ժպիտի միջոցով:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց և կանանց ժպիտները էականորեն տարբերվում են միմյանցից `թույլ սեռը ժպտալիս բերանն ավելի լայն է բացում:
Գիտնականների պնդմամբ՝ սեռի նման որոշումը տալիս է հուսալիության մեծ հավանականություն:
Արդեն մշակվել են նյարդային հատուկ ցանցեր, որոնք օգնում են որոշել լուսանկարում պատկերված անձի սեռը: Սակայն փորձագետները որոշել են բարելավել գոյություն ունեցող մեթոդը՝ առանձնացնելով 49 առանցքային կետեր, որոնք օգնում են հետևել աչքերի, բերանի և դեմքի այլ մասերի շարժմանը:
Նոր մեթոդի փորձարկումից հետո պարզվել է, որ դրա հուսալիության հավանականությունը 85% է: Գիտնականները համոզված են, որ նման ծրագիրը դեմքի ճանաչման իդեալական համակարգի ստեղծման միայն առաջին փուլն է: