Sunday, 12 05 2024
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»

Հայաստանն իրանցի զբոսաշրջիկներին կդիմավորի «Շնորհավոր Նովրուզ» պաստառներով

Հայաստանը հետաքրքիր ու գրավիչ միջոցառումներ է նախապատրաստել մեր երկրում Նովրուզը նշել ցանկացողների համար:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, սահմանային անցման կետերից սկսած իրանցի զբոսաշրջիկներին կբաժանվեն պարսկերեն բրոշյուրներ ու տեղեկատվական թերթիկներ Հայաստանի մասին: Կոմիտեի ղեկավարի խոսքով` աշխարհում միտումը գնում է դեպի անհատական զբոսաշրջությունը` առանց տուրօպերատորների աջակցության, հետևաբար, զբոսաշրջիկի հանգիստն ու ժամանցը կազմակերպված դարձնելու համար, կանոնակարգված տեղեկատվություն է ապահովվում: «Ստեղծվում է 24-ժամյա թեժ գիծ, նաև վերջերս հանդիպել ենք առողջապահության նախարարության և ոստիկանության հետ, որ ավելի ապահով դարձնենք Հայաստան զբոսաշրջիկների ուղևորությունը` հատկապես սահմանից: Ամբողջ ճանապարհին լինելու են նրանց տոնը շնորհավորող, Հայաստան բարի գալուստ մաղթող պաստառներ: Դրանք փոքր, բայց գրավիչ և աչք շոյող գործոններ են, որով ցույց ենք տալիս մեր հյուրընկալությունը: Լինելու են պաստառներ հատկապես դեպի Նորավանք, Ջերմուկ և Տաթևի ճոպանուղի, որպեսզի նրանց ուղղորդենք նաև նման վայրեր»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Կոմիտեն աշխատում է նաև Երևանի քաղաքապետարանի հետ Հյուսիսային պողոտայում և մի շարք այլ վայրերում Նովրուզի թեմաներով ձևավորումներ ապահովելու համար` տոնական տրամադրություն հաղորդելու նպատակով: Պաշտոնյան նշեց, որ այս տարի ևս ակնկալում են իրանցի զբոսաշրջիկների աճ, եթե ֆորս-մաժորներ չլինեն իրանական տնտեսությունում: Նրա խոսքով` 2017 թվականին Իրանից Հայաստան է ժամանել 220 հազար այցելու, որը 16 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշից:

«Այս տարի ավելացել են Թեհրանից ուղիղ ավիաչվերթները, այնպես որ մենք ակնկալում ենք աճ, եթե Իրանում բանկային համակարգի հետ կապված խնդիրներ չառաջանան, ինչպես եղել էր մի քանի տարի առաջ, երբ դոլարի սղության պատճառով շատ իրանցիներ չկարողացան գալ Հայաստան»,-նշեց նա: Կոմիտեի նախագահն ընդգծեց, որ աշխատանքներ են տանում իրանցի զբոսաշրջիկների դիվերսիֆիկացման ուղղությամբ:

«Աշխատում ենք Իրանում ՀՀ դեսպանության հետ, որ Թավրիզում, Սպահանում և Թեհրանում անցկացնենք ռոուդ-շոուներ տեղի տուրօպերատորների համար, որպեսզի կարողանանք այդ ուղղությամբ ևս իրանցի զբոսաշրջիկներ ներգրավել»:

Զեյթունցյանը հասարակության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ հայերը, լինելով հյուրընկալ ժողովուրդ, երբեմն ոչ այնքան հյուրընկալ են իրանցի զբոսաշրջիկների հանդեպ: Նա հորդորեց մեկ կամ մի քանի անձանց պատճառով ընդհանրացումներ չկատարել ամբողջ ազգի մասին և հաշվի առնել, որ պարսիկները հին ազգ են` հզոր մշակույթով:

Իրանական Նոր տարին` Նովրուզը նշվում է մարտի 21-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում