Monday, 13 05 2024
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

«Հագել են իրար». Ուժային կառույցները միմյանց դեմ գործեր են սարքում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն բավականին ժամանակ է՝ Հայաստանի ուժային կառույցներից ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (պետ՝ Վահրամ Շահինյան), ՀՀ քննչական կոմիտեն (նախագահ` Աղվան Հովսեփյան), մասամբ էլ՝ գլխավոր դատախազությունը (Արթուր Դավթյան) և ՀՀ ոստիկանությունը (Վլադիմիր Գասպարյան) միմյանց դեմ «քրտնաջան» աշխատանքներ են տանում, գործեր սարքում: Ոստիկանությունը հիմնականում նախահարձակ չի լինում, նրա գլխին փորձում են գործեր «սարքել» վերոհիշյալ կառույցները: Բազմաթիվ օրինակներ կան, բայց՝ չծանրանանք: Վերջին դեպքը ծեծված քաղաքացուն ոստիկանների կողմից դարձյալ ծեծի ենթարկելու գործն է:

Օրերս ՀՔԾ–ն այսպիսի հայտարարություն տարածեց. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին մասով և 309–րդ հոդվածի 2–րդ մասով:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի կալանավոր Է. Ա.–ի հաղորդման հիման վրա:

Վերջինս հայտնել է, որ 01.01.2018 թ.–ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել:

Երբ Է. Ա.–ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն»:

Հիշեցնենք նաև ողբերգական ավտովթարի դեպքը, երբ երկու ոստիկան զոհվեց: Այստեղ էլ իրար «հագան» քննչական կոմիտեն և ոստիկանությունը՝ մեկը մյուսին մեղադրելով որոշ գործեր «պարտակելու» մեջ:

Ինչևէ, ուժային կառույցները (բացի ՊՆ–ից) իրար վրա «վերխ» վերցնելու քաղաքականություն են վարում: Սա անհանդուրժելի է: Երկրի ղեկավարությունը պետք է վերջ տա պետության հիմքերը խարխլող այս տգեղ երևույթին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում