ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կրկին կոչ արեց հանրային ծառայողներին՝ մասնավորապես մանկավարժներին ընդհանրապես զրկել նախընտրական քարոզչություն իրականացնել:
«Նախորդ՝ «Հանրաքվեի մասին» օրենքում նորից խոսեցինք, որ պետք է արգելել նրանց իրականացնել քարոզչություն ի պաշտոնե հանդես գալիս, բայց կրկին մտավախություն կա, որ կպատճառաբանեն, որ քարոզչությունն իրականացնում են աշխատաժամից դուրս։ Ի՞նչն է խանգարում նրանց էլ զրկել քարոզչություն կատարելու իրավունքից»,-ասաց նա: