Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

ՔԿ-ն մեղադրանքներ է առաջադրել քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց նպաստի մեկ ամսվա գումարն ստացած անձին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում կաշառքի դրսևորման մի շարք դեպքեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018թ. փետրվարի 16-ին մի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2013 թվականից հանդիսանալով սոցիալական օգնություն ստացող անձ՝ յուրաքանչյուր տարի հունվար, փետրվար, մարտ ամիսներին ստացել է նպաստ՝ ամսական 18.000 ՀՀ դրամ։ Ըստ քաղաքացու՝ յուրաքանչյուր տարի մեկ ամսվա գումարը համապատասխան պաշտոնատար անձի պահանջով տվել է նրան՝ սոցիալական օգնության ծրագրում մնալու համար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողութունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ նույն անձի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանդիսանալով ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակից, 2009-2018 թվականների ընթացքում մի շարք բնակիչների՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստ տրամադրելու, հրատապ օգնություն տրամադրելու համար վերջիններիցս տարբեր ժամանակահատվածներում և դեպքերում պահանջել և ստացել է հասանելիք նպաստի մեկ ամսվա գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), ևս 5 հոգու՝ կաշառք տալու փորձի համար։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կաշառքի դրսևորման հնարավոր այլ դրվագներ բացահայտելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է մասնագիտական ստուգում՝ պարզելու՝ արդյոք այդ քաղաքացիներին, օրենքով սահմանվածով կարգով, նախատեսվում էր ստանալ սոցիալական օգնություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում