Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորել է ԶԼՄ-ներին սահմանափակել կանանց դեմ բռնությունների լուսաբանումը։
«Վե՛րջ տվեք այդ հրապարակումներին, որոնք ավելի են զայրացնում հասարակությանը»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ հանրության շրջանում բռնությունների հաճախականությունն ավելանում է։ Այդ հարցում Էրդողանը մեղավոր է համարում ԶԼՄ-ներին։