Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Շանտղություն, պրիմիտիվ գողություն կամ աննախադեպ կեղծիքներ և մանիպուլյացիա

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում` կոնկրետ փաստերով հիմնավորելով կառավարության վիճակագրական կեղծարարությունը, բովանդակային հարթության վրա` պաշտոնապես հայտարարվող տնտեսական աճի, ներդրումային բումի սնանկությունը: Նույնիսկ առանց Բագրատյանի այս գրառման` ակնհայտ էր կառավարության հայտարարությունների և սոցիալական վիճակի կոնտրաստը, սակայն այս դեպքում գործ ունենք փորձագիտական հստակ գնահատականի, մասնագիտական զուգահեռների հետ: «2017-ի ԱՎԾ վիճակագրական տվյալների վերլուծությունը մտահոգում է։ Նորից դիմել են կեղծիքների։

Մի շարք մակրոտնտեսական թվեր չեն համընկնում։ Այսպես, անհասկանալի է 7,5% տնտեսական աճի պայմաններում 36 հազար մարդու արտագաղթը։ 2017-ի դեկտեմբերին գրանցվել է 240 հազար դրամ միջին աշխատավարձ, նույն թվում մասնավոր հատվածում՝ 278 հազար դրամ։ Ի՞նչու մարդիկ դա չեն նկատում։ Եվ ընդհանրապես, 2007-ի համեմատ միջին աշխատավարձն աճել է 220%-ով (3.2 անգամ) 48.2% գնաճի պայմանններում, ի՞նչու է 300 հազար մարդ լքել Հայաստանը»,-գրել է նախկին վարչապետը:

Գործող վարչապետն ու կառավարության անդամներն իրենց հարցազրույցներում խոսում են նախորդ տարի գրանցված տնտեսական աննախադեպ աճի մասին, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն ավելի հեռուն էր գնացել` ուղղակի կապ գտնելով տնտեսության զարգացման և մեկ ու կես տարվա քաղաքական կայունության միջև: Այս համատեքստում իրապես անհասկանալի է, թե ինչո՞ւ է 36 հազար մարդ, ըստ պաշտոնական տվյալների, հեռացել երկրից: Մեր քաղաքացինե՞րն են ավելի պահանջկոտ դարձել, թե՞ փոքր ՀՆԱ-ի պայմաններում այդ աճն այնքան աննշան է, որ տնտեսության որակի վրա չի անդրադառնում: Այլ խոսքով` ավելանում են հարուստների եկամուտները, իսկ սոցիալապես անապահով խավերն ավելի աղքատանում են` իրենց չբարձրացված աշխատավարձերի և կենսաթոշակների վերջին լումաներն, ըստ էության, վերադարձնելով օլիգոպոլ համակարգին` հազիվ վճարելով առաջին անհրաժեշտության` թռիչքային թանկացում արձանագրած սննդամթերքի համար:

Եթե մեր քաղաքացիներն ավելի պահանջկոտ դարձած լինեին, դրա առաջին դրսևորումը կտեսնեինք քաղաքական փոփոխությունների, բարեփոխումների մեջ: Սակայն դրանք բացակայում են, ավելին` քաղաքական կոռուպցիայի մեծ ծավալը, խորհրդարանական վերջին ընտրություններում արձանագրված «10000 դրամի» կոնսենսուսը հնարավոր են միայն աղքատության ճիրաններում հայտնված հասարակությունների պարագայում: Հետևությունն ավելի քան ակնհայտ է` տնտեսական աճն աննշան է, իսկ պաշտոնական պերճախոս թվերը վիճակագրական աճպարարության ու զեղծարարության հետևանք են: Նույն կեղծիքով «նկարվել» են 850 միլիոն դոլարի ներդրումները: Իր վարչապետության արշալույսին վարչապետը խոսում էր 3,2 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրումների մասին: Հենց այդ նպատակով էլ` Կարեն և Սամվել Կարապետյանները ձևավորեցին «Ներդրողների ակումբը»:

Այդ փաստից ոգևորված` Սամվել Կարապետյանը 2017-ի մարտի 24-ին խոստացավ, որ այսուհետ Կարեն Կարապետյանի կառավարությունը միայն գոլեր է խփելու, վարչապետն, իր հերթին, քարոզարշավի ժամանակ խոստանում էր 850 միլիոն դոլարի ներդրում` անցած տարվա կտրվածքով: Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը` թղթերով ամեն բան նորմալ է, այսինքն` Կարապետյանը թղթի վրա խոստումները կատարել է: Եթե անգամ չենք տիրապետում տնտեսական գիտելիքների, ակնհայտ է, որ եթե անցած տարի մեր աղքատ տնտեսության մեջ դրսից ներդրված լիներ 850 միլիոն դոլար, ապա դրա արդյունքը շոշափելի կլիներ մեր քաղաքացիների համար:

Այդ դեպքում` ինչպե՞ս է ապահովվել 856.5 մլն դոլարի կամ 415.9 մլրդ դրամի կատարողականը: Հրանտ Բագրատյանը հեգնանքով բացահայտում է կառավարության մանիպուլացիայի գաղտնիքը. «Սկզբից ոչ-ոք կառավարությանը չէր հավատում։ Պարզապես չէին հասկանում։ Կառավարությունը հո չէր խոստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին։ Խոսքը հիմնական կապիտալի տարրերի վրա կատարվող ներդրումների մասին էր։ Ի վերջո, կառավարությունը խոստացածը «կատարեց». 415,9 մլրդ դրամ։ Սակայն թիվը 2016-ի թվից պակաս էր։ Այդ տարի եղել էր 410,6 մլրդ դրամ»:

Փաստորեն` նույնիսկ մանիպուլացիայից հետո Կարեն Կարապետյանը, այսպես ասած, ներդրումային ոլորտում ցույց է տվել ավելի համեստ արդյունք, քան նույնիսկ` Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Հրանտ Բագրատյանի մասնագիտական հաշվարկներով` անցած տարվա կտրվածքով 300-350 մլն դոլարի «ներդրում» է հավելագրած։ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման շրջանում իսկապես գոլեր է խփել, բայց` հասարակության անպաշտպան «դարպասին»` իր կառավարությունը նույնացնելով կեղծիքի ու մանիպուլացիայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում