Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Չպետք է Թուրքիային հնարավորություն տանք, որ Հայաստանին մեղադրի «ահաբեկիչներին» պատսպարելու համար

Անցյալ ամիս Սիրիայի հյուսիս-արևմուտքի Աֆրինի շրջանում մեկնարկեց Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, որը Անկարայի որակմամբ «պայքար է ահաբեկիչների դեմ՝ նկատի ունենալով, ինչպես Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG), այնպես էլ՝ Իսլամական պետությանը: Փորձագետների մեծ մասի համոզմամբ՝ Աֆրինում Թուրքիայի գործողությունների թիրախը ոչ թե ահաբեկչության դեմ պայքարն է, այլ քրդերի անկախությունը: Հայաստանից ընդամենը 815 կմ հեռավորության վրա՝ սիրիական փոքրիկ Աֆրինում, այս օրերին մեկտեղվել և հատվել են աշխարհի մի շարք գերտերությունների և ուժային կենտրոնների շահերը. Թեմայի շուրջ «Առաջին Լրատվական»-ը զրուցել է թուրքագետ, ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս պահին Թուրքիան բավականին լուրջ խնդիրներ ունի Աֆրինում իր նպատակներին հասնելու համար և միևնույն ժամանակ մի շարք ներքին խնդիրներ է լուծում Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությամբ: «Մասնավորապես, պաշտոնական Անկարան փորձում է տեղի քրդերին դուրս մղել հենց Աֆրինի շրջանից և Եփրատ գետի արևմտյան հատվածից: Բացի այդ Թուրքիան իր ռազմական ներկայությունն է մեծացնում հարևան Սիրիայում»:

Նրա խոսքով՝ Թուրքիան ԱՖրինում ռազմական գործողությունը սկսել է Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի լուռ համաձայնությամբ. «ՌԴ-ն իր շահերն է հետապնդում՝ հասկանալով, որ Թուրքիան իրեն կարող է շատ ավելին տալ, քան Սիրիայի քրդերը, և Թուրքիայից կարող է դրա դիմաց շատ ավելի մեծ զիջումներ ստանալ»,-նշեց Գաբրիելյանը:

Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին այն մասին, որ թուրքական զինյալներից խուսափող քուրդ ապստամբները հատում են հայ-թուրքական սահմանը և հանձնվում Հայաստանի իշխանություններին, թուրքագետը նշեց, որ հասկանալի չէ՝ որ հատվածից են նրանք հատել սահմանը, եթե նման բան ընդհանրապես եղել է:

«Կոչ եմ անում ընդհանրապես նման տեղեկություններ չտարածել մամուլում, եթե անգամ Թուրքիայի քրդերը, PKK-ի զինյալները փախչում գալիս են Հայաստան, քանի որ այդ լուրը մեծ արագությամբ տարածվեց ադրբեջանական մամուլում, վերջինիս միջոցով էլ թուրքական մամուլում, իշխանամետ թերթերում: Անկեղծ ասած սպասում էի, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Վրաստանի դեսպանատան միջոցով բողոքի նոտա կհղի Հայաստանին, քանի որ թուրքական կողմի տեսանկյունից ստացվունմ է, որ Հայաստանը դառնում է ահաբեկիչներին հովանավորող երկիր, քանի որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական խմբավորում»,-նշեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ PKK-ին ահաբեկչական են ճանաչել նաև Եվրամիությունը և Միացյալ Նահանգները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում