Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ուժերը սիրիական Աֆրինի շրջանում գործողության շրջանակում վերահսկողության տակ են վերցրել 415 քառակուսի կմ տարածք։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Մենք չեզոքացրել ենք 1873 ահաբեկչի և մեր վերահսկողության տակ ունենք 415 քառակուսի կմ տարածք»,-ասել է նա «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության տարածաշրջանային ղեկավարների հետ հանդիպմանը։
«Գործողությունը կշարունակվի նոր ռազմավարությամբ այն բանից հետո, երբ Աֆրին քաղաքի կենտրոնը շրջափակվի»,-ասել է Էրդողանը։
Անկարան Աֆրինի շրջանում «Ձիթենու ճյուղ» գործողությունն անցկացնում է հունվարի 20-ից։