«Լուսավոր Հայաստան» կուսակցության այսօր տեղի ունեցած երկրորդ համագումարում կրկին միաձայն կուսակցության նախագահ ընտրվեց Էդմոն Մարուքյանը: Կուսակցությունն ընտրեց նաև կառավարման խորհրդի 15 անդամներից բաղկացած կազմ, ինչպես նաև ստեղծվեց նոր մարմին՝ քաղաքական խորհուրդ: Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով կուսակցության անցած ճանապարհը, արձանագրած հաջողություններն ու առաջիկա անելիքները: