Հայտնի ամերիկացի երգչուհի Ռիհաննան սիրում է հագուստի հետ կապված փորձարկումներ անել։ Հատուկ Սիրահարների օրը նա փորձել է կարմիր փքված դասական զգեստ։ Նոր զգեստով տեսանյութը նա տեղադրել է Instagram-ում։ Հագուստի դիզայները Զակ Պոզենն է։
29-ամյա աստղի երկրպագուները հիացական մեկնաբանություններ են թողել։ Շատերը նշել են, որ կիպ կորսետը վերադարձրել է նրա կորցրած գոտկատեղը, ինչի համար նա քննադատությունների տարափի տակ էր հայտնվել։ Հետևորդները նշել են, որ այդ հագուստով Ռիհաննան դիսնեյյան արքայադուստր է հիշեցնում։
Հրապարակումից հետո արդեն հայտնի է դարձել, որ դա արխիվային նկարահանում է, և որ այսօր երգչուհին արդեն ի վիճակի չէ ցուցադրել նման կազմվածք։