Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Պուտին-Էրդողան-Ռոհանի եռյակը կփորձի՞ նույնը կրկնել Ղարաբաղում, ինչ Սիրիայում

Սոչի քաղաքում հունվարի 29-30-ը Ռուսաստանի նախաձեռնությամբ իր աշխատանքներն էր անցկացրել Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը, որին, սակայն, չի մասնակցել սիրիական ընդդիմության խոշորագույն կազմակերպությունը: Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նույնպես չեն ուղարկել իրենց ներկայացուցիչներին՝ պատճառաբանելով, որ պաշտոնական Դամասկոսի պատվիրակությունը հրաժարվել է «պատշաճ համագործակցությունից»: Այս համաժողովը սիրիական կոնֆլիկտին և կարգավորման գործընթացին մասնակից երեք ազդեցիկ ուժերի՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցության առանցքում ձևավորված բավական երկարատև մի գործընթացի տրամաբանական հանգրվաններից է, որը գուցեև կտրուկ առաջընթաց չապահովի սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ, բայց ամեն դեպքում ցույց է տալիս այս երկրների դերն ու ազդեցություն ոչ միայն Սիրիայի գետնի վրա, այլև ընդհանրապես տարածաշրջանում:

Վտանգներ կա՞ն Ղարաբաղի համար

2017 թ. նոյեմբերի 21-ին Պուտինը նույն Սոչիում ընդունել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայտարարելով, թե ռազմական օպերացիան Սիրիայում մոտ է ավարտին: Այլ կերպ ասած՝ Կրեմլի ղեկավարն ի լուր աշխարհի հայտարարեց, թե ռուսական զորքերն իրենց դաշնակից ուժերի հետ լուրջ հաջողությունների են հասել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 22-ին, Սոչիում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները՝ ստորագրելով համաձայնագիր սիրիական հակամարտության կարգավորման մասին: Իսկ այս շաբաթ կայացած համաժողովի մասնակից կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն՝ կոչ անելով բանակցային գործընթացի ու հակամարտության կողմերին պահպանել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Բացի այդ, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան, ամփոփելով կոնգրեսի արդյունքները, տեղեկացրել է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են ստեղծել հանձնաժողով, որը կնախապատրաստի Սիրիայի նոր Սահմանադրությունը:

Մեզ համար այս համատեքստում առավել հետաքրքիր է այն հարցը, թե այս ձևաչափի հաջողության դեպքում Մոսկվան, Անկարան, Թեհրանը, որոնց հաջողվեց վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն մոտեցնել իրենց շահերը մերձավորարևելյան շատ խնդիրների շուրջ՝ ի հակադրություն արևմտյան խաղացողների քաղաքականության, կփորձե՞ն ապագայում կարգավորման նմանատիպ ձևաչափեր կիրառել նաև Հարավային Կովկասի կոնֆլիկտների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման պարագայում:

Արագ լուծում չի լինի ո՛չ Սիրիայում, ո՛չ Ղարաբաղում

Հարցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Մոսկվայի Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը՝ նախ և առաջ նկատելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը յուրահատուկ է իր ձևաչափով: Այս խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները: Կռիլովը թեև չի բացառում նման հեռանկարը, բայց նաև շեշտում է, որ Մոսկվան, Անկարան և Թեհրանը. նախ, հսկայական ջանքեր ու ժամանակ պիտի ծախսեն սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հարցում հաջողությունների համար:

«Ճիշտ չի լինի ակնկալել, որ այս եռակողմ ձևաչափը արագ արդյունքների կհասնի Սիրիայի հարցում՝ այս իրավիճակում, երբ կան նաև Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման հակառակորդներ: Դրանք են՝ Միացյալ Նահանգները, որը շարունակում է իր գլխավոր նպատակը համարել Սիրիայի օրինական նախագահի՝ Բաշար Ասադի տապալումը, Սաուդյան Արաբիան և այլն: Եվ ինչպես ղարաբաղյան հիմնախնդրի պարագայում, այս դեպքում էլ արագ լուծում ակնկալելը կնշանակի ապրել պատրանքներով: Այս պրոցեսը շատ երկար կտևի»,- մեկնաբանեց ռուսաստանցի քաղաքագետը:

Կռիլովի գնահատմամբ՝ առայժմ Սոչիի գործընթացն այն ուժերի ձևաչափն է, որոնք շահագրգռված են, որպեսզի իրադրությունը Սիրիայում կայունանա: Սոչիի համաժողովի գլխավոր խնդիրն առաջին հերթին հակամարտող ուժերի միջև ինչ-որ երկխոսություն ձևավորելն է, իսկ ճգնաժամի հանգուցալուծման մասին խոսելը թերևս վաղ է:

«Այս ամենը ուղղված է այն նպատակին, որպեսզի Սիրիան պահպանվի որպես միասնական և ամբողջական պետություն, թույլ չտրվի այդ երկրի փլուզումը, և այնտեղից չբխեն անվտանգության սպառնալիքներ ինչպես այս երկրների, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների համար: Սա շատ ուրախալի իրադարձություն է, և եթե այն հանգեցնի իրական արդյունքների, շատ լավ կլինի: Բայց ամերիկացիներն արեցին ամեն ինչ, որպեսզի քրդերը չմասնակցեն համաժողովին: Բայց նույնիսկ առանց քրդերի նման ձևաչափ կազմակերպելը շատ դրական է, որովհետև երկար տարիներ միմյանց դեմ հակամարտող կազմակերպություններին իրար կողք-կողքի նստեցնելն արդեն իսկ մեծ հաջողություն է, իսկ եթե նաև ինչ-որ պայմանավորվածությունների հասնեն, ավելի լավ կլինի»,- նշեց Կռիլովը:

Ցանկացած բանակցային գործընթաց դրական է

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը իր հերթին հիշեցնում է, որ հակամարտությունը Սիրիայում դեռևս շարունակվում է: 2018 թ. սկսվել է ռազմական բախումների նոր ալիքով: Ակտիվ մարտեր են ընթանում հատկապես Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում, և հիմա հակամարտության օջախներին ավելացավ մեկ այլ թեժ կետ՝ Աֆրինի շրջանը, որտեղ ռազմական գործողություններ են իրականացնում թուրքական բանակն ու թուրքամետ խմբավորումները: Եվ այս իմաստով, մասնագետի գնահատմամբ, խաղաղ բանակցությունների ցանկացած ձևաչափ կարող է նպաստել լարվածության նվազեցմանը Սիրիայում:

«Ցանկացած տեսակի բանակցային փուլ կամ բանակցային գործընթաց՝ տարբեր ձևաչափերով և տարբեր մասնակիցների քանակով, հակամարտության այս շրջանում պետք է դրական ազդի հակամարտության կարգավորման վրա, թեկուզև դրա ազդեցությունը զգացվի միայն ապագայում: Սա ևս մեկ լրացուցիչ հնարավորություն է հակամարտող կողմերին նստեցնելու ընդհանուր բանակցային սեղանի շուրջ և լսելու նրանց տեսակետները ոչ միայն հիմնախնդրի հանգուցալուծման, այլև Սիրիայի ապագայի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արաբագետը:
Սարգիս Գրիգորյանը, իհարկե, մեծ ակնկալիքներ չունի Սոչիի գործընթացից: Իր խոսքերով, այս երկխոսությունը հույսեր կներշնչեր այն դեպքում, եթե ավելի ներկայացուցչական լիներ, բայց խնդիրն այն է, որ ընդդիմության առանցքային կառույցներ չեն մասնակցել՝ բոյկոտելով այս հավաքը:

«Չեմ կարծում, թե Սոչիից հետո կզգանք մեծ ազդեցություն հակամարտության կարգավորման վրա: Բացի այդ, հակամարտությունն էլ չի դադարի և, ցավոք, կշարունակվի նաև Սոչիից հետո: Ամեն դեպքում սա դրական երևույթ է, որովհետև հակամարտությունը շարունակվում է յոթ տարի, և պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի խնդիրը քննարկվի ավելի խաղաղ պայմաններում, և հակամարտությունը վերջապես թևակոխի կարգավորման փուլ»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում