Monday, 13 05 2024
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

Պուտինը դիմել է վճռական քայլերի Սիրիայում. «Իսլամական պետությունն» անցնում է ընդհատակ

Սիրիայի հարցի շուրջ ուշագրավ զարգացումներ են նկատվում: Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ Սոչիում կայանալիք հանդիպման նախօրեին, որի ընթացքում քննարկվելու են սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն առնչվող հարցեր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին Սոչի քաղաքում հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են սիրիական հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացի կազմակերպման հիմնական սկզբունքները, ինչպես նաև մոտ օրերս Սոչիում կայանալիք Սիրիայի ժողովուրդների համաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր: Հատկապես ուշագրավ է Պուտինի այն հայտարարարությունը, որ ռազմական գործողությունները Սիրիայում մոտ են ավարտին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

– Ձեր գնահատմամբ՝ Պուտինի և Ասադի հանդիպումը և արված հայտարարություններն ի՞նչ նշանակություն ունեն հիմնախնդրի կարգավորման համար: Կարո՞ղ ենք արձանագրել, որ գործընթացը թևակոխել է վճռորոշ փուլ:

– Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ կկրկնեմ, որ դեռևս վաղ է խոսել Սիրիայի հիմնախնդրի հանգուցալուծման մասին: Երբ Պուտինն ասում է, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտվում է, անկեղծ ասած՝ ուզում եմ հավատալ դրան, բայց Սիրիայում առկա իրողություններն ինձ հակառակն են ապացուցում: Այդ ռազմական գործողություններն ուղղված են Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելուն, բայց այդ վտանգը ես դեռևս տեսնում եմ Սիրիայում, հետևաբար եթե դրված էր նպատակ՝ վերացնելու այդ վտանգավոր սպառանալիքը, ապա ո՛չ կոալիցիոն ուժերը, ո՛չ Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերը այդ նպատակին դեռ չեն հասել, այնպես որ, կարծում եմ, վաղ է խոսել ահաբեկչության, առավել ևս արմատական ահաբեկչական խմբավորումներն արմատախիլ անելու մասին:

– Այդ դեպքում ի՞նչ հիմքեր ունի, օրինակ, Իրանի նախագահի հայտարարությունը, թե «Իսլամական պետությունը» Սիրիայում ոչնչացված է:

– Անկեղծ ասած՝ այդ հայտարարությանը ծանոթ չեմ, բայց «Իսլամական պետությունը» Սիրիայում ոչնչացված չէ այս պահին: Այնտեղ կան տարածքներ, որոնք հիմա վերահսկում է «Իսլամական պետությունը»: Ասեմ ավելին՝ մի քանի տարածքներ էլ նոր է վերանվաճել և՛ կառավարական ուժերից, և՛ այն խմբավորումներից, որոնց դեմ կռվում էր վերջերս: «Իսլամական պետությունը», որքան էլ զարմանալի թվա, փոխել է իր մարտավարությունը արդեն երկար ժամանակ՝ մոտ երկու տարի, և պատրաստվում է նոր մարտական գործողությունների Սիրիայում, անցնում է պարտիզանական պայքարի գործելաոճին, ինչն իսլամիստները մինչև «արաբական գարունը» կիրառում էին, օրինակ, Իրաքում: Նրանք ունեն այդ փորձը: Գուցե «Իսլամական պետությունը» ոչնչացվի որպես կառույց, որը վերահսկում է տարածքներ, բայց այդ վտանգը դեռևս մնալու է Սիրիայում և Իրաքում:

– Եթե մեկ տարվա կտրվածքով գնահատենք իրավիճակը Սիրիայում, որքանո՞վ է այն կայունացել Սիրիայում, և ի՞նչ դեր է խաղացել այս հարցում Ռուսաստանը, որի դերակատարությունն այդքան բարձր են գնահատում:

– Ռուսական միջամտության ազդեցությունը և դրանից հետո տեղի ունեցած գործընթացների նշանակությունն, իհարկե, պետք չէ թերագնահատել, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանի միջամտությունն էր, որ հնարավորություն տվեց սիրիական կառավարական ուժերին նոր տարածքներ վերանվաճել, հետ շպրտել այն վտանգը, որը ժամանակին կախված էր մայրաքաղաք Դամասկոսի գլխին: Բայց նաև պետք է նշենք այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում Սիրիայից դուրս՝ հատկապես Աստանայում ձեռք բերվող համաձայնությունները Թեհրանի, Անկարայի և Մոսկվայի միջև: Ակնհայտ է, որ կան տարածքներ, որոնց շուրջ այս երեք երկրներն ունեն ընդհանուր մոտեցումներ և պայմանավորվել են, որպեսզի որոշակի վերահսկողություն իրականացվի այս կամ այն երկրների կողմից, և դա ակնհայտ է Սիրիայում: Բայց այլ խնդիր է, որ բախումները, որպես այդպիսին, շարունակվելու են, որովհետև, նախ, «Իսլամական պետությունը» վերահսկում է այդ տարածքները և դեռևս ունի ներուժ Սիրիայում: Բացի այդ, կան այլ կառույցներ, որոնք կրկին ազդեցիկ են Սիրիայում, բայց զերծ էին մնացել Աստանայի գործընթացին մասնակցելուց: Խոսքը, օրինակ, քրդերի մասին է: Իսկ եթե ընդունենք այն իրողությունը, որ քրդերն էլ վայելում են Միացյալ Նահանգների աջակցությունը այս փուլում, ապա կարելի է ասել, որ քրդերը առնվազն մոտ ապագայում կպահպանեն իրենց դիրքերն իրենց կողմից վերահսկվող տարածքներում, և կառավարական ուժերը չեն մտնի այդ տարածքներ: Հետևաբար այս տարածքների մասով էլ բավական հետաքրքիր գործընթացներ կարելի է սպասել: Բացի այդ, ունենք Իդլիբի խնդիրը, որտեղ, ճիշտ է, Թուրքիան ապահովեց իր ռազմական ներկայությունը, բայց բավական փոքր է, որպեսզի կարողանան վերահսկել Իդլիբն ամբողջությամբ: Իսկ մենք գիտենք, որ Իդլիբում բավական ազդեցիկ է Հաթիշ խմբավորումը, որը Թուրքիայի հետ համագործակցության բավական մութ պատմություններ ունի, և այստեղ ևս սպասվում են հետաքրքիր զարգացումներ:

– Վերջին մեկ տարվա ընթացքում կարգավորման գործընթացը, կարծես, զարգանում է հիմնականում Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռանկյունու շրջանակներում: Հնարավո՞ր է, որ խնդիրը լուծվի առանց Արևմուտքի պետությունների մասնակցության, և արդյոք դա կլինի՞ արդյունավետ լուծում:

– Չմոռանանք, որ Սիրիան ընդհանրապես հատվածայնացված է: Ձեր կողմից թվարկված ուժերն ունեն ազդեցություն կոնկրետ հատվածների նկատմամբ, բայց կա որոշակի հատված, օրինակ՝ քրդերի կողմից վերահսկվող տարածքները, որտեղ այս ուժերն ընդհանրապես ազդեցություն չունեն: Այստեղ արդեն Միացյալ Նահանգների ազդեցությունն է ակնհայտ, այնպես որ, իհարկե, կան դրական տեղաշարժեր հատկապես առանձին հատվածներում, որտեղ նշված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել, բայց կան հատվածներ, որոնք դուրս են այս պետությունների վերահսկողությունից: Համենայնդեպս, իմ կարծիքն այն է, որ որքան սիրիական հակամարտության կարգավորման գործում նկատվում են դրական տեղաշարժեր, այնքան մոտենում ենք այն իրողությանը, որ Բաշար ալ-Ասադի իշխանության ժամկետը սպառվում կամ կրճատվում է:

– Այսօրվա դրությամբ որքանո՞վ է ուրվագծված ապագայի Սիրիայի պատկերը: Այդ հարցը՝ «Սիրիան Ասադից հետո», արդեն հանվե՞լ է օրակարգից:

– Ընդհակառակը, կարծում եմ, որ այդ հարցը հիմա բավական արդիական է դարձել, բավական շատ քննարկվող հարց է, որովհետև վերջին երկու-երեք տարիների գործընթացները խոսում էին այն մասին, որ Բաշար ալ-Ասադը պիտի մնա, որպեսզի կարողանան արմատախիլ անել ահաբեկչական կառույցները Սիրիայում: Արդեն ասացի, որ այն կարծիքին չեմ, թե արմատախիլ է արված, բայց եթե ընդունենք, որ գերտերություններն այն կարծիքին են, որ ահաբեկչությունն արմատախիլ է արված, վտանգ որպես այդպիսին չկա, ուրեմն պիտի սկսեն բանակցել Սիրիայի հետագա ճակատագրի հարցի շուրջ: Իսկ այդ ազդակներն արդեն հասնում են մեզ: Ասեմ ավելին՝ որոշակի խմորումներ կան նաև ընդդիմադիր ճամբարում: Հայտարարված մի քանի լիդերներ արդեն հրաժարական են տվել, հետևաբար փնտրտուք կա Ասադին փոխարինող գտնել նաև ընդդիմադիր ճամբարում: Այսպիսով, սպասվում են հետաքրքիր զարգացումներ:

– Ընդդիմադիր ճամբարն ի՞նչ պատկեր ունի: Կրոնական և էթնիկ պատկանելիությունն այստեղ ի՞նչ դեր է խաղում:

– Ընդդիմադիր ճամբարը շատ բազմազան է Սիրիայում: Նրանց շարքին կարելի է դասել նաև քրդերին, և այս իմաստով, հանգուցալուծման հետ կապված քննարկումներին քրդերին չհրավիրելը ևս հարցեր է առաջացնում: Կան որոշակի խնդիրներ, որոնք մնում են չլուծված: Այնուամենայնիվ, ընդդիմադիր ճամբար ասելով՝ նկատի ունեի նախկին վարչապետին, որը հանդես էր գալիս որպես ընդդիմադիր լիդեր և շատ տեղերում ընդունելի էր: Բայց հիմա, կարծես, նա հրաժարական է տալիս, և տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերը հավանաբար կփորձեն փնտրել ինչ-որ մեկին, որը նախ պիտի փոխարինի ընդդիմության առաջնորդին, հետո հակակշիռ ստեղծի ներկայիս իշխանություններին:

– Քրդերին չհրավիրելը պիտի համարենք ռուս-թուրքական հակաարևմտյան ինչ-որ համաձայնությո՞ւն:

– Քրդերի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն ակնհայտ է. նրանք միշտ ասում են, որ քրդերը պիտի ներկա լինեն: Բայց վերջին տարիներին, երբ քրդերը սկսեցին հովանավորություն ստանալ Միացյալ Նահանգների կողմից, դրանից հետո Աստանայի բանակցություններին նրանց չհայտնվելը սպասելի էր: Եթե քրդերն ամերիկյան աջակցությունն են վայելում, ուրեմն անելիք ունեն Սիրիայի ներսում: Իսկ մենք գիտենք, որ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները, իրենց առջև խնդիր են դրել ոչնչացնել «Իսլամական պետությունը»: Քրդերը հիմա զբաղված են այդ չարիքի դեմ պայքարով: Իսկ թե հաջորդ փուլում ինչ է վերապահված նրանց համար, այդ մասին առայժմ շատ չեն խոսում: Բայց այն իրավիճակում, երբ «Իսլամական պետությունն» անցնում է ընդհատակ, իսկ որոշ խմբավորումների առնչությամբ էլ կան որոշ պայմանավորվածություններ, օրինակ՝ Իդլիբի մասին արդեն նշեցինք, այս պարագայում քրդերի մասնակցությունը քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ պիտի լինի: Բացի այդ, պետք է տեսնենք որոշակի ակտիվացում՝ միտված սիրիական հակամարտության կարգավորմանը: Կարծում եմ, որ արդեն սրանից հետո կտեսնենք այդ հարցի լուծմանը միտված կոնկրետ քայլեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում