Իրաքցի զինվորականները պատրաստում են Իրանի հետ սահմանային շրջանում տարածքի մաքրման գործողություն, որպեսզի ապահովեն այնտեղ Քիրքուքից նավթի անվտանգ մատակարարում։
Քիրքուքից նավթի մատակարարումների մեկնարկը ծագրվել էր մինչ հունվարի վերջ։ Իշխանությունները բացատրում են ձգձգումը տեխնիկական պատճառներով, սակայն տեղի ԶԼՄ-ները հակված են վարկածի՝ կապված սահմանամերձ շրջանում անվտանգության խնդիրների հետ։ Այնտեղ գործում են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության մնացորդները, ինչպես նաև «Սպիտակ դրոշներ» նոր խմբավորումը։ Բաղդադի համար այդ երթուղու անվտանգությունն ապացուցելը սկզբունքային հարց է։
Իրաքն ու Իրանը Քիրքուքից Կերմանշահի նավթավերամշակող գործարան նավթի մատակարարումների մասին համաձայնագիր էին ստորագրել դեկտեմբերի 10-ին։ Սկզբում ծրագրվում է օրական 30 հազար բարել նավթ փոխադել ավտոմոբիլային ցիստեռններով, իսկ հետագայում ծավալը կհասնի 60 հազար բարելի։ Համաձայնագիրը դեռևս նախատեսված է 1 տարով։ Քննարկվում է նաև Քիրքուքից Իրան խողովակաշարի շինարարությունը։