Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Վարչապետի մի ուշագրավ հանդիպման հետքերով. ի՞նչ շահեր ունենք քրդերի հետ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, հասցրել է հանդիպել մի շարք պետությունների իր պաշտոնակիցների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հունվարի 24-ին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրեց, որ Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել նաև Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ:


Առևտուր, էներգետիկա և զբոսաշրջություն

Կարապետյան-Բարզանի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Վարչապետներն անդրադարձել են փոխգործակցության հնարավորությունենրին՝ քննարկելով տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի բնագավառներում հարաբերությունների խորացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթի բացման հեռանկարներին:

Սա գուցե մամուլի կողմից մեծ ուշադրության չարժանացած, բայց իրականում չափազանց ուշագրավ իրադրաձություն է ոչ միայն տնտեսական, այլև Մերձավոր Արևելքում Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ հաշվի առնելով նախորդ տարվա աշնանը Իրաքի քրդական ինքնավարությունում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները և Հայաստանի բավական զգուշավոր և չեզոք կեցվածքը Իրաքյան Քրդստանում՝ սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի կապակցությամբ:

Հարաբերությունները պահպանելու փորձ

Ընդհանրապես ի՞նչ շահեր ունի Հայաստանը Իրաքյան Քրդստանի հետ: Եվ հետո, հաշվի առնելով Բաղդադի կենտրոնական իշխանությունների, Թուրքիայի, Սիրիայի, մեղմ ասած, բացասական վերաբերմունքը քրդերի անկախական շարժումներին՝ Քրդստանի հետ կապերի խորացումը չի՞ վնասի այս երկրների հետ Հայաստանի հարաբերություններին:

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը՝ ասելով, որ քրդերի անկախության հանրաքվեից հետո Հայաստանի մանևրելու հնարավորություններն այս հարցում փոքր-ինչ սահմանափակվել են, ուստի Քրդստանի վարչապետի հետ հանդիպումը կարելի է գնահատել որպես քրդական ինքնավարության հետ հարաբերությունները պահպանելու փորձ:

Մասնագետի խոսքերով՝ նշված ոլորտները բավական լավ տեմպերով զարգանում էին մինչև անկախության հանրաքվեն, բայց հետագայում, երբ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը Բաղդադի կենտրոնական իշխանությունների, հարևան Իրանի, Թուրքիայի և մի շարք այլ ազդեցիկ ուժերի ճնշման ներքո հրաժարվեցին հանրաքվեի արդյունքները իրացնելու և Քրդստանի անկախության հռչակելու մտադրությունից, իսկ Հայաստանն էլ այս երկրների հետ (իհարկե, բացառությամբ Թուրքիայի) ունի հարաբերություններ, խուսանավելու և քրդերի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի հնարավորությունները սահմանափակվեցին: Այս իրավիճակում Հայաստանի և Իրաքյան Քրդստանի վարչապետների հանդիպումը արաբագետը գնահատում է փորձ Հայաստանի կողմից՝ պահպանելու և չկորցնելու Քրդստանի հետ հարաբերությունները, որովհետև իրավիճակը տարածաշրջանում կարող է փոխվել:

«Բայց հարաբերությունները խորացնելը և զարգացնելը, ինձ թվում է, այս պահի դրությամբ մի քիչ դժվար կլինի անել, թեև առանձին տնտեսվարող սուբյեկտներ շարունակում են իրենց գործունեությունը, ուստի այս հանդիպումը նաև նրանց շահերը և իրավունքները պաշտպանելու մի ձև է: Սրանով փորձում են ցույց տալ, որ պետությունը դեռ հետևում է և հետաքրքրված է նման հարաբերություններով»,- ավելացրեց Հայկ Քոչարյանը:

Քրդստանը ֆինանսներ ունեցող շուկա է

Թեև Իրաքի քրդերն առայժմ չեն կարողացել հասնել իրենց բաղձալի երազանքին՝ անկախ պետության ստեղծմանը, հանրաքվեից հետո էլ պարտվեցին նավթագազային պաշարներով հարուստ Քիրկուկի շրջանը Իրաքի կառավարական ուժերին, այնուամենայնիվ, քրդական ինքնավարությունը շարունակում է մնալ ոչ միայն ռազմաքաղաքական, այլև տնտեսական ազդեցիկ խաղացող տարածաշրջանում: Օրինակ, Թուրքիայի հետ Քրդստանի առևտրաշրջանառությունը հասնում է մի քանի միլիարդ դոլարի: Թուրքիայի տնտեսական ներդրումներն այս շրջանում գերազանցում են 5 միլիարդի սահմանը: Իհարկե, քրդական ինքնավարությունը կարևոր միջանցք է նաև էներգետիկ ռեսուրսների տարանցման համար:

Հայաստանի և Իրաքյան Քրդստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մասին հստակ տվյալներ չկան: Հայկ Քոչարյանն ասում է, որ ամեն դեպքում ծավալը փոքր չէ, և երկկողմ համագործակցության ոլորտներում ներգրավված են տարբեր տնտեսվարող սուբյեկտներ: Օրինակ, մինչև անկախության հանրաքվեն ընդհանրապես Իրաք և մասնավորապես քրդաբնակ շրջաններ են արտահանվել ծխախոտ, ալկոհոլ և այլն:

«Նման ապրանքատեսակները դեռ ունեն պահանջարկ: Իհարկե, արդեն հիմնականում փորձում են աշխատել Բաղդադի հետ: Սակայն անկախ Քրդստանում տեղի ունեցած զարգացումներից՝ սա ֆինանսներ ունեցող շուկա է, որը ոչ ոք չի ուզում կորցնել, և Հայաստանն էլ այդ թվում փորձում է պահել իր շուկան»,- ասում է մեր զրուցակիցը:

Էրբիլում չբացված հայկական հյուպատոսությունը

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 25-ի հանրաքվեից ամիսներ առաջ որոշում էր կայացրել Իրաքյան Քրդստանի կենտրոնում՝ Էրբիլ քաղաքում, գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին, սակայն նոր տեղեկություններ դրա մասին այդպես էլ չեղան: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Իրաքյան Քրդստանի անկախության հռչակումը չեղարկելուց հետո Էրբիլում հայկական հյուպատոսություն բացելու հարցը սառեցվել է:

Պատասխանելով հարցին՝ արաբագետ Հայկ Քոչարյանն ասաց. «Այն ժամանակ էլ դա շատ դժվար բանակցությունների արդյունքում հնարավոր պիտի դառնար, սակայն այդ զարգացումները էլ ավելի են բարդացնում հարցը: Այժմ ավելի երկար բանակցելու և արդեն նաև իրաքյան կենտրոնական իշխանությունների հետ խոսելու հարց է առաջանում: «Սառեցում» ձևակերպումը երևի թե այնքան էլ ճիշտ չի: Դժվար է, բայց հետագայի համար կարող է և անհրաժեշտ լինել: Այսինքն՝ դուռը պետք չի փակել, որպեսզի հետո հեշտ լինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում