Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը նշել է՝ թեեւ հայ-լիբանանյան դիվանագիտական հարաբերությունները քսանհինգ տարվա պատմություն ունեն, բայց բարեկամական կապերը՝ դարերի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիբանանի ժողովրդին հայկական համայնքի նկատմամբ տարիներ շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Արա Բաբլոյանն իր մտահոգությունն հայտնել վերջին տարիներին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ եւ նշել, որ հարցերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների աշխուժացմանը՝ նշելով նաեւ, որ Հայաստանը եւ Լիբանանը մեծ ներուժ ունեն տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի եւ այլ բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար:

Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

Տիկին Դաղերը, անդրադառնալով լիբանանցի եւ հայ ժողովուրդների դարավոր եւ ամուր բարեկամությանը, ընդգծել է հայկական համայնքի կարեւոր դերն ու նշանակությունը Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում: Մայա Դաղերը փաստել է, որ հայ պատգամավորներն արդյունավետ գործունեություն են ծավալում Լիբանանի խորհրդարանում:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը եւ երկու երկրների համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերին:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել Մայա Դաղերին մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում