Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Հայաստանը ռուսական պրոպագանդայի «մսաղացում». ինչպես կասեցնել կեղծիքի «նվաճումը»

Շոուն հիմնված է կեղծ լուրի վրա. Հայտնիի համարում ունեցող պրոդյուսեր Մայքլ Ռադուցկիի մտքի գոհարներից է ․․․

Ապա ակնոցի թիկունքից համոզիչ հայացք ընդունելով հայտնին շարունակել է միտքը․ «Պատմություններ, որոնք ապացուցելիորեն կեղծ են, հսկայական ձգողականություն ունեն մշակույթի մեջ , և տարածվում են միլիոնավոր մարդկանց կողմից»։

Ռուսական մամուլը կարելի է ասել աշխարհում ամենատարածվածներից է. «Ռուսաց լեզվին տիրապետում ենք գրեթե բոլորս, իսկ այդ լեզվով մատուցվող ցանկացած լուր մեր ժողովրդի մի որոշ հատված ընդունում է որպես ճշմարտություն:

Պատճառը գուցե «սովետենցից» մեզ հասած անկասկած վերաբերմունքն է, որ ամենալավ շոկոլադը ռուսական «Մեդվեձն» է, ամենահիասքանչ հանգստավայրերը գտնվում են հարևան Վրաստանում, Սոչիում ու հատկապես Ղրիմում․․․ Եվ, որ սովետի երշիկից ու նրբերշիկից համեղ բան չկա, Պաղպաղակ էսկիմո․․․

Իհարկե այսօր այդ պատկերն այլ է, սովետական մտածողությունից դուրս մնացած սերունդն այլ աշխարահայացք ունի։ Նրանք բոլորովին վերջերս են բացահայտել, որ աշխարհում շոտլանդական շոկոլադ գոյություն ունի և մեդվեժոնոկից պակաս համեղ չէ:

Սուրհանդակ ասում էին մի քանի հարյուր տարի առաջ խաբար բերողին: Կարևոր էր հատկապես թագավորին լուր տանող սուրհանդակը: Լավ լուր բերողը պատժվում էր, վատ լուր բերողը պատժում:

Սուրհանդակները հիմա համակարգիչի ու լրագրողի տեսք են առել:

Կեղծ լուրերի տարածումը տարբեր լրատվամիջոցներ օգտագործում են տարբեր նպատակներով: Երևույթը առկա է ամբողջ աշխարհում:

Եթե չլիներ սոլիդարության կանոնը ես կթվարկեի մեր երկրի բոլոր այն լրատվամիջոցների անունները, ովքեր միշտ ասում են «Թագավորն ապրած կենա» , ավելի առաջադեմ երկրներում ՝ թագավորից սկսած պայքարում են կեղծիքի տարածման դեմ:

Պատկերացրեք Դոնալդ Թրամփը CNN-ը համարում է լրատվամիջոց, որը «ֆեյքային նորություններ» է թողարկում։

Թրամփը СNN –ին զզվելի է անվանել այն տեղեկության տարածման համար՝ թե իբր Կրեմլը Ամերիկայի նախագահի վարկանիշի անկմանը բերող տեղեկությունների է տիրապետում:

Ապատեղեկատվության տարածման ամենամեծ օղակներից մեկը ռուսական մամուլն է, որտեղ «ցարի» և «սուրհանդակի» հարաբերությունների մեջ գրեթե ոչ մի առաջընթաց չկա:

Ռուս «սուրհանդակները» աղավաղում են ամեն դեպք ու երևույթ որպեսզի թագավորին հաճելի լուրեր տանեն:

2004 թվականից այս կողմ Ռուսաստանը փորձել է ազդել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի առնվազն 27 պետությունների ներքաղաքական զարգացումների վրա:

Russia Today-ը և Sputnik-ն իրենց պահում են ոչ թե լրատվամիջոցի, այլ ազդեցության գործակալի, քարոզչական մարմնի պես, ընդ որում կեղծ քարոզչության» -Սա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերն են ուղղված «Ցարին». Ռուսական մամուլը բանսարկու կնոջ հատկություններ է ցուցաբերում ոչ միայն իր բարեկամների՝ այսինքն մեր պարագայում, այլև օտարների:

Էմանուել Մակրոնը հունվարի 3-ին հայտարարեց, որ մինչև տարվա վերջ կներկայացնի նոր օրենք համացանցում տարածվող կեղծ լուրերի դեմ :

Նրա խոսքով «երբ լրատվամիջոցներն անամոթ սուտ են տարածում, դա արդեն լրագրություն չէ»:

Ռուսական քարոզչամեքենայի մսաղացով մենք բազմիցս անցել ենք, սակայն մեր կողմից ոչ մի քայլ չի արվում դա կասեցնելու համար, ավելին ՝ շատերը շարունակում են լսել ու հավատալ , որ Հայաստանում ոչ թե բողոքի ցույց է տեղի ունենում այլ քաղաքացիական պատերազմ, Նժդեհը ոչ թե ազգային հերոս է, այլ ֆաշիստ:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ նման քարոզչության նպատակը մեկն է, խեղաթյուրելով ինֆորմացիան զավթել հեռուստադիտողի միտքը, պարարտ հող ստեղծելով նրա երկրի ապագա գաղութացման համար:

Ամենևին էական չէ դուք Հայաստանում եք ապրում, Ֆրանսիայում, թե նահանգներում, ռուսական հեռուստաալիքները կգտնեն ձեզ և կփորձեն անել իրենց սև գործը, քանի որ դրանք հասանելի են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում:

Այս երևույթի դեմ պայքարի միակ միջոցը հնարավորինս շատ տեղեկացված լինելն է:

Ստի հետևանքների դառնությունը ստիպում է զգոն լինել, փորձեք թացը՝ չորից , սուտը՝ շիտակից տարբերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում