ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը այսօր ժամանել է Հորդանան, որտեղ նրան բողոքի ցույցերով դիմավորել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները:
Այսօր նախատեսված է նրա հանդիպումը Աբդալլահ II թագավորի հետ, որի ժամանակ նրանք կքննարկեն նաև Երուսաղեմի կարգավիճակը և Թրամփի որոշումը:
Փենսի ժամանումից ոչ շատ առաջ Հորդանանի մայրաքաղաքում մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին ԱՄՆ դեսպանատան մոտ՝ բողոքելու համար տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունից:
«Ամերիկան օձի գլուխ է»,- վանկարկում էին մարդիկ: