Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումները շարունակվեն, կկորցնենք Սևանը. ահազանգում են մասնագետները

Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, ապա մի քանի տարի անց Սևանա լիճ չենք ունենա: Այս մասին «ԷկոԼուրի» հետ զրույցում ասացին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի մասնագետները:

2017 թ-ին Սևանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որ լրացուցիչ ջրբացթողումները չեն հանգեցնի բացասական հաշվեկշռի, Սևանա լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ:

Վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: Բացի 2017 թ-ից բացասական հաշվեկշիռ է գրանցվել նաև 2012 և 2014 թվականներին:

«Եթե լճի մակարդակը 1 տարվա ընթացքում մի քանի սմ իջնում է, դա միանգամից չի անդրադառնա լճի վրա, բայց եթե իջեցումը շարունակվի, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան նախկինում ենք ունեցել:

Անգամ սանտիմետրերով իջեցումը չպետք է դառնա նորմա, դա պետք է լինի արտառոց դեպքերի համար: … Եթե մի քանի տարի այդպես կրկնվի, մենք կունենանք և ջրի որակի վատացում, և ձկան պաշարների նվազում: Հիմա ափերի լվացում է գնացել, ավելացել են ափերից լվացված օրգանական, կենսածին նյութերը: Եթե ջրի ծավալի մեծացում չլինի, մենք այդ նույն ծավալում կունենանք ավելի շատ կոնցենտրացիա», – ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

«Ինձ մտահոգում է այն փաստը, որ այս տարի տեղումները չափազանց քիչ էին, և եթե տեղումնառատ տարիներին դիմեցին Սևանի ջրերին, ես մտավախություն ունեմ, որ հիմա էլ կփորձեն, իսկ դա նշանակում է մակարդակի նոր իջեցում: Սևանա լճի մակարդակի յուրաքանչյուր սանտիմետրի իջեցումը 12.5 միլիոն խմ ջուր է: Պետք է պայքարել այդ ջրային պաշարները պահպանելու համար: Այս տեմպերով որ սկսենք ծախսել Սևանի ջուրը, մի քանի տարի հետո Սևան չենք ունենա»,- ասաց ՀՀ ԳԱԱ-ի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

2018 թ-ի հունվարի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.42 սմ, ինչը 3 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճի մակարդակը 2017 թ-ի իր ամենաբարձր նիշից` 1900.91 սմ-ից, մինչ օրս իջել է 49 սմ-ով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում