ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, պարզվել է, նախագահական ընտանիքի ամենաժողովրդական անդամն է: Այս մասին վկայում են Economist/YouGov-ի հրապարակած հարցման արդյունքները:
Հետազոտության համաձայն՝ Մելանյայի մասին դրականորեն է արտահայտվել հարցվածների 48%-ը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին՝ 45%-ը: Մելանյա Թրամփի գործունեությունը բացասական է գնահատել 33%-ը, Թրամփի գործունեությունը՝ 52%-ը:
ԱՄՆ նախագահի ավագ դուստրը դուր է գալիս հարցվածների 41%-ին, նրա ամուսինը՝ 25%-ին: Թրամփի որդիներ Դոնալդը և Էրիկը ստացել են 36% և 32% դրական կարծիք համապատասխանաբար: