Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ՀՀ քաղաքացի Վ. Պ.-ն դիմում է գրել այն մասին, որ 2013թ.-ի հունվարի 11-ին բանկի միջոցով համապատասխան ընկերությունից ապառիկ կարգով համակարգչային տեխնիկա է ձեռք է բերել, սակայն հետագայում չի կարողացել կատարել ամենամսյա վճարումները, որի հետևանքով ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա և բռնագանձվել բանկին ունեցած պարտավորությունից 296.000 ՀՀ դրամը: Սակայն որոշ ժամանակ անց Վ. Պ.-ն պարզել է, որ ԴԱՀԿ ծառայության Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարողը չի կատարել իր ծառայողական պարտականությունները` բռնագանձած գումարը ժամանակին չի փոխանցել բանկ, որի հետևանքով կուտակված տույժ-տուգանքների հաշվին 2017թ.-ի օգոստոսին վարկառուի պարտավորությունը բանկի նկատմամբ կազմել է ավելի քան 1 մլն ՀՀ դրամ, որով էական վնաս է պատճառվել վերջինիս:

ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայութունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ քաղաքացի` Երևանի բնակիչ Ն. Մ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գ. Հ.-ն իրենից պահանջել և ստացել է 80.000 ՀՀ դրամ` կատարողական վարույթի ընթացքում այն որպես պետական տուրքի գումար վճարելու համար: Հետագայում` 2017 թվականի ապրիլին, Ն. Մ.-ն, տեղեկանալով, որ կնոջ բանկային հաշիվների վրա արգելանք է դրված, այցելել է ԴԱՀԿ ծառայություն, որտեղ պարզել է, որ Գ. Հ.-ն իր փոխանցած գումարը չի վճարել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտային հաշվին, այլ խաբեությամբ` իր վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է այն:

Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների վերաբերյալ դիմում-բողոք է ներկայացրել նաև մեկ այլ քաղաքացի` անհատ ձեռնարկատեր Հ. Դ.-ն, ով հայտնել է, որ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրվել համապատասխան ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա: Կատարողական գործողությունների արդյունքում` ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պաշտոնատար անձը նշված ընկերությանը պատկանող գույք և դրամական միջոցներ չի հայտնաբերել և ավարտել է կատարողական վարույթը, մինչդեռ հետագայում` 20.04.2017թ.-ին, ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից հոդված է տպագրվել` ընկերությանը պատկանող 19 երկաթուղային վագոնների աճուրդ-վաճառքի վերաբերյալ:

ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերը նշված դեպքի առթիվ 06.10.2017թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի հիշյալ քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում