Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Ռալֆ Յիրիկյան. Նոր անուն Հայաստանի հաջորդ նախագահի թեկնածուների մեջ

Անկասկած այս պահին Հայաստանի չորրորդ նախագահի հիմնական թեկնածուն համարվում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվել այն բանից հետո, երբ նախօրեին Սերժ Սարգսյանը հրապարակայնացրեց այն չափանիշները, որոնցով օժտված պետք է լինի Հայաստանի հաջորդ նախագահը: Նախօրեին այս վարկածն ավելի ամրապնդվեց, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ըստ էության, հաստատեց, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունն օրակարգում է:

Մյուս կողմից՝ նույն Բաղդասարյանը պնդում է, որ ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվելու են մի քանի թեկնածուներ: Առաջնորդվելով Սարգսյանի ներկայացրած չափանիշներով՝ ՀՀԿ-ի, այսպես կոչված, այլընտրանքային կամ պահեստային թեկնածուն կարող է լինել «ՎիվաՍել» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Տեղին ենք համարում հիշեցնել, որ Յիրիկյանի թեկնածությունն անցած տարիներին մի քանի անգամ քննարկվել է, սակայն վարչապետ նշանակվելու համատեքստում: Մեկ անգամ Յիրիկյանը նույնիսկ հրապարակավ արձագանքել է, թե քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չունի: Սակայն հիմա արմատապես վիճակ է փոխվել, որովհետև Սերժ Սարգսյանին պետք է հենց «ապաքաղաքական» նախագահ:

Եթե ապրիորի ընդունենք, որ Սերժ Սարգսյանը կանգնում է Յիրիկյանի թեկնածության վրա, ապա նա այս քայլով փաստացի ժեստ է անում Սփյուռքին՝ նոր նախագահին օժտելով «համահայկական» կարգավիճակով՝ չնայած «համահայկականությունն» առայժմ կարգախոս է՝ առանց քաղաքական ուղերձի և բովանդակության: Ֆորմալ առումով Սարգսյանն ընդառաջում է նաև կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի քաղաքական օրակարգին և գոնե բովանդակային հարթության վրա, թեկուզև անուղղակիորեն, Սփյուռքին մասնակից է դարձնում նախագահի ընտրությանը:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ Յիրիկյանը ներկայացնում է այն բիզնես էլիտան, որն ունի, այսպես կոչված, սոցիալական դեմք, և նրա թեկնածությունը թերևս միակն է, որի շուրջ կարող է ձևավորվել նույնիսկ հասարակական որոշակի կոնսենսուս, որն, իհարկե, դարձյալ զուրկ է քաղաքական բովանդակությունից, որովհետև ակնհայտ է, որ հասարակությունն ու Յիրիկյանը ըստ էության չունեն միմյանց քաղաքական ուղերձներ փոխանցելու ռեսուրս կամ օրակարգ:

Յիրիկյանի պարագայում գործ ունենք մեկ այլ ուշագրավ հանգամանքի հետ: Խոսքը հետաքրքիր ներդաշնակության մասին է. Յիրիկյանը ռուսական ընկերության տնօրեն է՝ մենեջմենթի արևմտյան մշակույթով: Ըստ այդմ, նրա հնարավոր նախագահությունը կարող է քաղաքական բազմաշերտ ուղերձ լինել Հայաստանի արտաքին գործընկերներին:

Սակայն վերանալով անձերից՝ սկզբունքորեն նկատենք, որ Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության չափանիշները հանգեցնում են պետական ինստիտուտների նսեմացմանը, ձևախեղմանը: Պետական իշխանության տոտալ ապաքաղաքականացումը չի հանգեցնելու կառավարման մենեջմենթի որակի բարձրացմանը, եթե նույնիսկ Կարեն Կարապետյանն ու Ռալֆ Յիրիկյանը հրաշալի մենեջերներ են, Արմեն Սարգսյանը՝ փայլուն դիվանագետ, իսկ Արա Բաբլոյանը՝ մանկական առողջապահության հմուտ կազմակերպիչ:

Իշխանության քաղաքական վակուումը վաղ թե ուշ հանգեցնելու է ավտորիտար անձնակենտրոն իշխանության ձևավորմանը կամ իշխանության անդառնալի կրիմինալիզացիային: Հենց այս վտանգավոր միտումներն են հայկական «պառլամենտարիզմի» հիմքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում