Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերն այսօր հայտարարել է, որ հույս ունի, որ Մեծ Բրիտանիան կվերադառնա Եվրամիություն՝ 2019-ին այն լքելուց հետո։
Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի առջև՝ ԵՄ գլխավոր գործադիր տնօրենը, ով կթողնի իր պաշտոնը 2019-ին, խորհրդարանականներին հիշեցրել է, որ ԵՄ–ի հետ պայմանագրում ամրագրված են հոդվածներ ոչ միայն այն մասին, թե ինչպես կարող է երկիրը դուրս գալ միությունից, այլ նաև՝ թե ինչպես կարող է մնալ։
Հենց որ անգլիացիները դուրս գան 50 հոդվածին համապատասխան, գոյություն ունի նաև հոդված 49-ը, որը թույլ է տալիս վերադառնալ անդամակցության, և ես կուզեի, որ այդպես լիներ,– ասել է Յունկերը,– և ես կուզեի, որ հիմա մենք իրար նկատմամբ հարգալից լինեինք և չհրաժարվեինք միմյանցից։
Ավելի վաղ, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մերժել էր ԵՄ առաջնորդների երկու մեկնաբանություններն էլ Մեզ Բրիտանիայի՝ ԵՄ–ն լքելու վերաբերյալ, հայտարարելով, որ բրիտանական իշխանությունը հարգում է իր հասարակության որոշումը։