Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Նա կլինի Սերժ Սարգսյանի երազած նախագահը

Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, Հայաստանի չորրորդ նախագահը պետք է լինի մի անհատ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում` երեկ ասում էր ամիսներ անց իր պաշտոնից հեռացող նախագահը: Սերժ Սարգսյանն անուն չի հնչեցրել` իր սովորության համաձայն, մինչև վերջին պահը պահելով ինտրիգը: Մյուս կողմից` երկրի ղեկավարը երեկ այնպես պատկերավոր է նկարագրել չորրորդ նախագահի թեկնածուին, որ գրեթե ակնհայտ է` խոսքը Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի մասին է:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառել, որ նրա թեկնածությունը կարող է քննարկվել: «Կարծում եմ նրա անձը կարելի է չափորոշիչների մեջ տեղավորել, սակայն մենք դեռ անձերի չենք անդրադարձել:

Մոտ օրերս քննարկումները կկամակերպենք անձերի շուրջ, և դուք այդ մասին կիմանաք»,- ասել է պատգամավորը: Կասկածից վեր է, որ Արմեն Սարգսյանը համարվում է երկրի չորրորդ նախագահի հիմնական հավակնորդը, և Բաղդասարյանը տողատակով հենց դա է ակնարկել: Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ այս լուրը տարածել է «Արմենպրես» պետական գործակալությունը` «Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը» խոսուն վերնագրով: Ինքնին հասկանալի է, որ պետական գործակալությունը չէր կարող նման խոսուն վերնագրով լուր տարածել, եթե նոր նախագահի հարցում չլիներ Սերժ Սարգսյանի վերջնական քաղաքական որոշումը:

Վաղը ՀՀԿ Գործադիր մարմինն, ըստ ամենայնի, միաձայն կհաստատի Սերժ Սարգսյանի առաջարկը, իսկ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին ԱԺ կողմից կընտրվի երկրի չորրորդ նախագահ` ընտրությունների հենց առաջին փուլում ստանալով պահանջվող 79 ձայնը:

Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը հայկական քաղաքականության խորհրդավոր կերպարներից մեկն է, որը տարբեր իրավիճակներում փրկության դեղատոմս է համարվել թե իշխանությունների և թե ընդդիմության համար: Այս իմաստով` Արմեն Սարգսյանն իսկապես ազգային համաձայնության դրսևորում է, սակայն` ոչ թե կոնկրետ ծրագրի կամ արժեքային համակարգի, այլ` սպասումների, վիրտուալության մակարդակում: 1996-ի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո, երբ իշխանության ճգնաժամն ակնհայտ էր, Արմեն Սարգսյանն իրապես հնարավորություն ուներ դառնալ ազգային համաձայնության գաղափարի կրող:

Լևոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց վարչապետի պաշտոնում` թերևս հուսալով, որ նա կկարողանա հակակշռել իշխանության անվերահսկելի դարձող ուժային սեգմենտին և երկրում իրականացնել բարեփոխումներ` օգտագործելով իր միջազգային կապերը: Արմեն Սարգսյանն արտահամակարգային կերպար էր և սպասումներ առաջացրեց հանրության շրջանում, մանավանդ, որ նրա հետ բանակցելու պատրաստակամություն հայտնեց անգամ արմատական ԱԺՄ-ն: Կերպարային առումով Արմեն Սարգսյանը նույնիսկ նման է Կարեն Կարապետյանին:

Արտաքին դրական ֆոնի տակ քաղաքական դատարկությունն է, արժեքային համակարգի բացակայությունը: Պատահական չէ, որ մի քանի ամսից Արմեն Սարգսյանը հեռացավ վարչապետի պաշտոնից` առանց որևէ նշանակալի ձեռնարկի, նախաձեռնության: Պաշտոնապես ներկայացվեց, թե Սարգսյանն արտերկրում բուժման կարիք ունի, քաղաքական կուլիսներում շրջանառվում էր վարկած, թե իբր Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանն են Արմեն Սարգսյանին հարկադրել հրաժարական տալ:

Ինչևէ, Արմեն Սարգսյանը չփայլեց կամային հատկանիշներով, սակայն քաղաքական համակարգում և հասարակության որոշակի շրջանակներում դարձավ պահանջարկված` թերևս «հալածյալի» կերպարի շնորհիվ: Համենայն դեպս, նրա անվան հետ չի ասոցացվում որևէ գաղափար, իդեա: Իշխանության ճգնաժամերի ժամանակ անընդհատ շրջանառվում էին խոսակցություններ, թե շուտով Արմեն Սարգսյանը նշանակվելու է վարչապետ, նա եղել է նաև ընդդիմադիր մի քանի ձևաչափերի «երազանքի թեկնածու»:

Սերժ Սարգսյանը փաստորեն իրականություն է դարձնում շատերի «երազանքը»` նախագահի պաշտոնում առաջարկելով Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանը, թերևս բացառությամբ «Ելքի», միահամուռ կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը` այդպես էլ չկարողանալով մոտիվացնել իր ընտրությունը քաղաքական տեսանկյունից:

Արմեն Սարգսյանն, ըստ էության, դառնալու է Հայաստանի իշխանության և խորհրդարանի ապաքաղաքական կոնսենսուսը: Կասկածից վեր է, որ նրա անունն ասոցացվելու է արտաքին քաղաքական դրական իմիջի, ներդրումների հետ, սակայն Արմեն Սարգսյանի անունը մինչև այժմ ավելի շատ ասոցացվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող մի քանի սկանդալային նախագծերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում