Ազգային ժողովը այսօր շարունակում է աշխատանքները և քննարկում է Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Ինչպես նշեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, օրինագիծը համապատասխանեցվել է Սահմանադրությանը: Նրա խոսքով՝ նախկինում հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբը ձևավորում ու ղեկավարում էր հանրապետության նախագահը, այժմ կատարված փոփոխություններով՝ այն վերապահվելու է հանրապետության վարչապետին:
Մանրամասները՝ տեսանյութում: